Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Համատեղ աշխատանքային ծրագիր ԼՂՀ ՀԾՏՄԿ և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների միջև

2010 թվականի հոկտեմբերի 16-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր 3 տարի ժամկետով:Համաձայնագիր
2011 թվականի դեկտեմբերի 12-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև հաստատվել է 2012 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:
2014 թվականի հունիսի 27-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լ.Մնացականյանը և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` Ա. Շաբոյանը, կարևորելով մրցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման հարցերում երկու պետությունների համագործակցության ամրապնդումը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ 3 տարի ժամկետով: 
Հաստատվել է ՀԾՏՄԿՊՀ և ՏՄՊՊՀ 2014 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր՝ համաձայն որի կողմերը համագործակցելու են մրցակցության պաշտպանության քաղաքականության խնդիրների լուծման, վարույթների իրականացման, տեղեկատվության տրամադրման, իրավական ակտերի մշակման և կիրառման, ինչպես նաև միջազգային ոլորտի հարցերում:
2016 թվականի հուլիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ստորագրեցին համատեղ աշխատանքային ծրագիր 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աշխատանքային ծրագիրը նախատեսում է երկու հանձանժողովների միջև տեղեկատվությունների փոխանակման, փոխադարձ այցելությունների, միջազգային փորձի ուսումնասիրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանձնաժողովի աշխատակիցների ընդգրկում միջազային պատվիրակությունների կազմում և այլ կազմակերպչական աշխատանքներ:
2017 թվականի հունիսի 27-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանը և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` Ա. Շաբոյանը, համագործակցության ամրապնդման նպատակով, ստորագրել են լրացուցիչ համագործակցության համաձայնագիր՝ երկարաձգելով Համագործակցության համաձայնագրի գործողության ժամկետը:
Լրացուցիչ համաձայնագիր
2017 թվականի դեկտեմբերի 25-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև հաստատվել է 2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:
2019 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների պատվիրակությունների հանդիպում, որի ժամանակ ստորագրվել է 2019թ. համատեղ աշխատանքային ծրագիրը:

 

 

 
 
 
Last modified onԵրկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022 15:35