Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակում (վերահեռարձակում).
2. Հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր.
3. Հեռուստածրագրերի սփռման տարածքը` Ստեփանակերտ քաղաք և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններ.
4. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում).
1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա.
2) օրական եթերաժամը` 24 ժամ.
3) հաղորդումների սկիզբը` ժամը 00:00-ին, օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ.
4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00:00-24:00 ժամանակահատվածում.
5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների, օրենքով նախատեսված նվազագույն ծավալի, առնվազն 30 տոկոսը.
6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն 7 տոկոս.
7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը 7 տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի).
հայրենական արտադրության հաղորդումների ծավալում հեռարձակվող երաժշտության մեջ հայկական երաժշտության նվազագույն ծավալը տոկոսով` 64-0,4 x հայրենական արտադրության հաղորդումների ծավալ.
5. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`
1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմ ( ԱՀ, ք. Թումանյան 50 հասցեով) են ներկայացվում 2021 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ առձեռն ստացականով.
2) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.
6. Կից փաստաթղթերի ցանկ.
1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները.
2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.
3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին.
4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը.
5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
6) տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությունը` համապատասխան ցանց ստեղծելու ժամանակ տեխնիկական պայմանների իրականացման վերաբերյալ.
7. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, հայտատուի կնիքով կնքված.
8. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.
9. Դիմողը, մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, 915005164438 հաշվեհամարին կատարում է հետևյալ վճարումները՝
1) լիցենզային միանվագ վճար՝ կախված հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից,
2) հեռուստածրագրերի հեռարձակման համար պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով.
10. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը. հեռախոս` (047) 96-49-84, վեբ-կայք` www.kargavorum.nkr.am, էլ.փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ .
11. Դիմումի ձևը`
Դ Ի Մ ՈՒ Մ
հեռուստահաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա
ստանալու
Դիմող ___________________________________________¬¬¬______________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ________________________________________________________
Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ _______________________________________________
Սփռման տարածքը ___________________________________________________________
Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիազորված անձ կամ զանգվածային այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին_____________________________________________________________________________________________________________________________________________________
Հաղորդումների լեզուն ____________________________________________________
Տնօրեն ______________________ Ստորագրությունը __________________
Կ. Տ. «______» «______________» 202 __ թ.