Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը ներկայացրել է սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ

 

05 Հունիսի 2020

 

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 3-ին «Արցախգազ» ՓԲԸ-ն պաշտոնական գրությամբ դիմել է
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով (հայտը համահունչ է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտին):
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված՝ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտերն ուսումնասիրվում են Հանձնաժողովի աշխատակազմի կողմից:
Մինչև հայտի պաշտոնական ներկայացումը «Արցախգազ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները և Հանձնաժողովը անցկացրել են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ ակտիվորեն հետևելով հայաստանյան զարգացումներին:
Բնական գազի սակագների վերանայման գործընթացում Հանձնաժողովը հենվելու է բնական գազի ոլորտում ՀՀ-ի հետ միասնական սակագնային քաղաքականությանը:
Հաշվի առնելով ԱՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակը՝ պայմանավորված նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածմամբ, և վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ հայտի վերաբերյալ հարցեր և առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք դիմել Հանձնաժողով՝ էլեկտրոնային փոստի միջոցով (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ) ներկայացնելով ձեզ հուզող հարցերը կամ առաջարկությունները, որոնք կքննարկվեն Հանձնաժողովում: