Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովում տեղի կունենա քննարկում

17 Օգոստոսի 2020

2020թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 15:00-ին, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը կանցկացնի քննարկում միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացառման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների վերաբերյալ:

Քննարկումը տեղի կունենա Արցախի Հանրապետության կառավարության նոր մասնաշենքի 0 հարկում:

Մուտքն ազատ է: Ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ անձնագրով և դիմակով:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգել (047) 10-10-10 հեռախոսահամարին: