Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ԱՀ ՀԾՏՄԿՊ Հանձնաժողովը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

15 Հունիսի 2021

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված անբարեխիղճ մրցակցության դրույթներն, այսինքն ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է օրենքին, մոլորեցնում կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ և խախտում է ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները.

 
ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
 
- տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ իրենց կողմից նախկինում թողարկված և բնակչության կողմից ձեռքբերված նվեր քարտերի վավերության ու դրանք չընդունելու անհիմն պատճառաբանություններից, ինչը համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում՝ հասարակության մոլորեցում:
 
Միաժամանակ, Հանձնաժողովը տեղեկացնում է սպառողներին՝
 
- տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացված նվեր-քարտերին առնչվող և նմանատիպ այլ խնդիրների առաջացման դեպքերում, դիմել Հանձնաժողով՝ հարցը օրենսդրական կարգավորմամբ լուծելու համար: