Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Գնանկումների մասին

08 Հուլիսի 2021

ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ պայմանավորված և հաշվի առնելով Հանձնաժողովի վերլուծության
արդյունքները՝ «Սեղմված գազ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը 2021 թվականի հունվարին 5 դրամով բարձրացրել է 1 խմ սեղմված գազի իրացման գինը: Ներկայում, հաշվի առնելով դոլարի փոխարժեքի նկատմամբ ՀՀ դրամի արժևորումը՝ ընկերությունը 5 դրամով նվազեցրել է իրացման գինը, որն այժմ նորից կազմում է 230 դրամ:
 
Մի շարք ապրանքային շուկաներում գնագոյացման վերլուծությունների արդյունքների հիման վրա Հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին տրված՝ տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված գնային քաղաքականություն վարելու վերաբերյալ զգուշացումների արդյունքում գնանկում է արձանագրվել նաև «Դիզվառելիք» և «Հավի ձու» ապրանքային շուկաներում:
 
Ներմուծվող մի շարք այլ ապրանքատեսակների (շաքարավազ, ձեթ, ալյուր, կարագ և այլն) մասով արձանագրվել է հայաստանյան իրացման գների նվազում, ինչի ազդեցությունը ԱՀ-ում էապես նկատելի կլինի մանրածախ առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից նոր խմբաքանակների ներմուծման արդյունքում:
Last modified onՉորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 16:57