Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Բիզնես նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության որոշ հիմնախնդիրների վերլուծությունը

ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոն
 
Երիտասարդությունը, լինելով յուրաքանչյուր
հասարակության նորամուծական, բիզնես գաղափարներ վերարտադրող հիմնական շարժիչ ուժը, չի կարող բավարար ձեռքբերումներ ունենալ` առանց համապատասխան միջավայրի առկայության:
Սույն հոդվածում անդրադարձ է կատարվել ձեռներեցության նպատակով երիտասարդների ներուժի օգտագործման հնարավորությունների, նրանց աջակցության, ձեռներեցության զարգացման գործոնների, խոչընդոտների վերլուծությանը:
Հիմնաբառեր. երիտասարդական ձեռներեցություն, բիզնես ինկուբատոր, տեխնոլոգիական մրցակցություն, գիտելիք, կրթություն, աջակցություն, բիզնես խոչընդոտներ
Երիտասարդությունը յուրաքանչյուր հասարակության նորաստեղծական զարգացման հիմնական դերակատարն է: Կասկածից վեր է, որ երիտասարդներն ավելի շարժունակ են, նորը, առաջադիմականն ընկալելու ավելի  մեծ կարողություն ունեն, պատրաստ են փոփոխությունների, արագ և համարժեք են արձագանքում նորարարություններին: Չօգտագործել սոցիալական այդ շերտի ունակություններն ու հնարավորությունները, կնշանակի գիտակցված նվազեցնել տնտեսական զարգացման ներուժը: Ավելին, ժամանակակից տեխնոլոգիական համընդգրկուն մրցակցության պայմաններում  արտադրության առավել մրցունակ գործոնի ոչ լիարժեք, չուղղորդված օգտագործումը նշանակում է նպաստել`  երկրի տնտեսական հետամնացության խորացմանը,  երիտասարդության շրջանում արտագաղթի տեմպերի արագացմանը,   կրթական ներդրումների փոշիացմանը,  գիտելիքների արդյունավետության անկմանը, բարձրորակ կրթություն ստանալու շահադրդման թուլացմանը, երիտասարդության շրջանում գործազրկության աճին,   սոցիալական հոռետեսության ուժգնացմանը և այլն:
Դա հանգեցնում է սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, բարոյահոգեμանական անդառնալի կորուստների` խախտելով սերնդափոխության  տեխնոլոգիականության ժամանակակից միտումը: Երիտասարդության  շրջանում գործազրկության առկայության հիմնական չարիքները, կարծում ենք, ինքնավստահության անկումն է, որը, վերջին հաշվով, վերածվում է հասարակության վերարտադրության` նոր ընտանիքների ձևավորման, ծնելիության մակարդակի բարձրացման, հասարակության երիտասարդացման հիմնական խոչընդոտի:
Աշխարհի առաջատար բարձրագույն կրթական օջախներում մշակվել և  հաջողությամբ կիրառվում են նշված խնդրի լուծման բազմաթիվ մոտեցումներ, որոնցից մեկը երիտասարդական ձեռներեցությունն է: Նորարարական,  բարձր տեխնոլոգիական տնտեսություն ստեղծելու նպատակի իրագործումը հիմնվում է հենց երիտասարդական ձեռներեցության զարգացման վրա:  Մեր երկրում երիտասարդության ներուժը ձեռներեցության նպատակով օգտագործելու առումով պետական, միասնական մոտեցում չի ձևավորվել, չնայած հաճախ է շեշտադրվել սոցիալական այդ շերտի` որպես զարգացման գործոնի կարևորությունը: Երիտասարդական ձեռներեցության նշանակությունը կարևորվում է ոչ միայն նրա առաջադիմական ուղղվածությամբ, այլ նաև սոցիալական հիմնախնդիրներ լուծելու ունակությամ:
Երիտասարդական ձեռներեցության զարգացման գործում բուհական  համակարգի դերակատարությունը հսկայական է, որը դրսևորվում է բիզնես  ինկուբատորների ձևավորման միջոցով:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնակցությունը Եվրոպական միության «Բարձրագույն ուսումնական հաստատությունները երիտասարդական ձեռներցության համար» HEIFYE ծրագրին,  որում ներառված են նաև Ուկրաինայի, Լատվիայի, Բելառուսի, Մոլդովայի և Վրաստանի բուհերը, հնարավորություն է տվել համագործակցող երկրներում  գնահատելու երիտասարդական ձեռներեցության միջավայրը, ինչպես նաև ստանալու փորձագիտական գնահատականներ: Երիտասարդական ձեռներեցության միջավայրի պարզաբանման նպատակով կազմված հարցաթերթիկը բաղկացած է հինգ` 1.«Ձեռներեցությամբ զբաղվելու շահադրդումը, գիտակցումը», 2.«Գիտելիքը, կրթությունը», 3.«Ֆինանսները», 4.«Աջակցությունը» և 5. «Ձեռներեցությամբ զբաղվելու  խոչընդոտների առկայությունը» բաժիններից:   Հարցումն իրականացվել է 19.04.15.06.2018 թ. ընկած ժամանակահատվածում: 6 երկրներից հարցմանը, ընդհանուր թվով, մասնակցել է 3957 մարդ, որից 419-ը` Հայաստանից: Մեր խնդիրն է քննարկել հիմնականում ՀՀ-ում իրականացված հարցման արդյունքները, սակայն, հետաքրքրական  որոշ արդյունքների առումով, կներկայացնենք նաև համեմատական գնահատականներ:
Հարցման մասնակիցների 35%-ը տղամարդիկ են, 65%-ը` կանայք,  որոնց տարիքային կազմն ունի հետևյալ պատկերը. 1319 տարեկաններ`  9%, 2025 տարեկաններ` 58%, 2635 տարեկաններ` 29%, 35-ից բարձր` 4%: Այսինքն` հարցվածների գերակշիռ մասը ավարտական կուրսերի ուսանողներ են և բարձրագույն կրթություն ունեցողներ: Մոլդովայում, օրինակ, այդ  տարիքային խումբը հարցվածների ընդհանուր թվում կազմել է 80%, իսկ  Ուկրաինայում մեծաթիվ են 1319 տարեկան հարցվածները` 68%:  ՀՀ-ում հարցվածների 86%-ն ունի բարձրագույն, 11%-ը` միջնակարգ  մասնագիտական, 3%-ը` միջնակարգ կրթություն: Բարձրագույն կրթությամբ հարցվածների թիվը մեծ է նաև Մոլդովայում` 75%, մնացած երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 16-ից (Լատվիա) 56 (Վրաստան) տոկոսի շրջանակներում: Հարցվածները հիմնականում մեծ քաղաքների բնակիչներ են: ՀՀ-ում հարցվածների 65%-ն է բնակվում մեծ քաղաքներում, Լատվիայում` 66%-ը, Մոլդովայում` 62%-ը, Բելառուսում` 58%-ը, Ուկրաինայում` 27%-ը,  իսկ Վրաստանում` 17%-ը: Մյուսները փոքր քաղաքների և գյուղական բնակավայրերի բնակիչներ են:
Մեր երկրում հարցվածների 56%-ը ուսանողներ են, 36%-ը` վարձու  աշխատողներ, 15%-ը`ձեռներեցներ, 5-ական տոկոս են կազմել այլ զբաղվածություն ունեցողները և գործազուրկները: Ի տարբերություն ծրագրին մասնակից այլ երկրների, որտեղ հարցումներ իրականացվել են նաև դպրոցականների շրջանում, Հայաստանում այդ խումμը չի ներառվել, իսկ Բելառուսում և Մոլդովայում հարցվածների շուրջ 80%-ը եղել են ուսանողներ: Ձեռներեցության նկատմամμ հետաքրքրություն դրսևորվել է հետևյալ կերպ. հարցվածների 9%-ն արդեն զբաղվում է ձեռներեցությամբ, բիզնես սկսելու մասին մտածում է 40%-ը, 23%-ը հետաքրքրված է ձեռներեցությամբ, 14%-ը մտածում է սեփական բիզնես սկսելու մասին, սակայն վստահ չէ, որ  հաջողություն կունենա: Մնացածը բիզնես թիմ ունեցողներն են (6%), արտադրանքի նախատիպը մշակածները (4%), μիզնեսով չհետաքրքրվողները  (4%) և հետաքրքրվողները (2%), առաջին վաճառքը կայացնողները (2%):
Անդրադառնանք հարցման արդյունքներին.
1. Ձեռներեցությամբ զբաղվելու շահադրդումը, գիտակցումը:
Հարցաթերթիկի այս բաժնում հարցվողներից պահանջվել է գնահատել սեփական ուժերի վրա վստահություն ունենալը, սեփական բիզնես սկսելու  անհատական շահադրդումը, բիզնեսի գաղափարի ձևավորման ունակությունը, բիզնես սկսելու հմտությունները և թիմ ստեղծելու կարողությունը:
Նշենք, որ հարցաթերթիկի բոլոր բաժիններում ներառված հարցերի պատասխանները գնահատվել են 14 միավորային սանդղակով (1 միավորը  ներառում է «շատ աննշան գործոն» պատասխանը, 2-ը` «ոչ կարևոր գործոն», 3-ը` «բավական կարևոր գործոն», 4-ը` «շատ կարևոր գործոն»: Կա նաև 5-րդ պատասխանը, որը բովանդակում է «չեմ կարող գնահատել, տեղեկություն չունեմ» պատասխանը): 
Սեփական ուժերի վրա վստահության առկայությունը բիզնես սկսելու ամենածանրակշիռ փաստարկն է, որի միջին գնահատականը ՀՀ-ում հարցվածների շրջանում 3.55 միավոր է: Այդ ցուցանիշի ամենաբարձր արժեքը  գրանցվել է Մոլդովայում` 3.69 միավոր, ամենացածրը Վրաստանում` 3.15  միավոր:
Հարցվողները բարձր են գնահատել նաև սեփական բիզնես սկսելու  անհատական շահադրդումը (3.45), սեփական բիզնեսի գաղափարը գտնելու  ունակությունը (3.44), բիզնես կառուցելու պատկերացումը (3.41) և թիմ ստեղծելու ունակությունը (3.42): Նմանատիպ պատկեր է նաև ծրագրին մասնակից մյուս երկրներում: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. Գիտելիքը և կրթությունը: Հարցաթերթիկի այս բաժնում ընդգրկված  հարցերը նպատակ ունեն պարզաբանելու երիտասարդների կողմից բիզնեսի, բիզնես գաղափարի ձևավորման,  նորարարությունների, բիզնես մոդելի  մասին իմացությունը, ձեռնարկատիրական գործունեության գրանցման, ֆինանսավորման աղբյուրների մատչելիության և ներգրավման, հարկերի և ֆինանսական հաշվետվությունների, երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության գործիքների, աշխատանքային ցանցերի, ներդրողների մասին տեղեկացվածությունը, ինչպես նաև գնահատելու բարձրագույն կրթության դերը  ձեռներեցության ոլորտում: Ստացված արդյունքները ներկայացված են գծապատկեր 2-ում:
Երիտասարդները, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու  տեսանկյունից, կարևորել են գիտելիքը ձևավորող բաղադրիչները. բոլոր  գնահատականները բարձր են 3 միավորից, այսինքն` բավական կարևոր  գործոններ են:  Գրեթե նույն պատկերն է ձևավորվել կրթության բաղադրիչների գնահատման հարցում, որտեղ հարկերի և ֆինանսական հաշվետվության իմացությունը ստացել է ամենաբարձր գնահատականը` 3.26 միավոր: Նշված բաղադրիչը բարձր միավորներ է վաստակել նաև Բելառուսի, Լատվիայի,  Ուկրաինայի հարցվածների շրջանում, իսկ Վրաստանում և Մոլդովայում նա-
խապատվությունը տրվել է ներդրումներին: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3. Ֆինանսները: Ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար միջին գնահատականները` 3.27 միավոր, ամենաբարձրն են անհրաժեշտ ֆինանսական միջոցների մատչելիության և հարկային արտոնություն ների առումներով: 3 միավորի շրջանակում են գնահատվել նաև անձնական խնայողությունները, ներդրողների ֆինանսավորումը, բանկային ֆինանսա վորումը և պետական ու տարածաշրջանային ֆինանսավորման ծրագրերի հասանելիությունը: Պատկերը գրեթե նույնն է ծրագրի մասնակից բոլոր  երկրներում, բացառությամբ` Վրաստանի, որտեղ առավել կարևորվել է կոլեկտիվ ֆինանսավորման ներգրավումը և օգտագործումը` 3.04 միավոր:
4. Աջակցությունը կարելի է դիտարկել երեք խումբ գործոնների տեսանկյունից: Գործոնների մեկ խումբը ներառում է պետական աջակցությունը, մյուսը` գիտելիքի և կրթության գործոնները, իսկ երրորդ խմբում ընդգրկված  են աջակցության այլ գործոններ (սեփական թիմի, ընտանիքի, գործընկերների, ներդրողների օժանդակությունը): Առաջին խումբ գործոնները դասակարգվել են պետական   (տարածաշրջանային) բիզնես ինկուբատորի աջակցություն, պետական աջակցության այլ գործիքներ (երիտասարդ ձեռներեցների արտոնություններ, մշտադիտարկում, խորհրդատվություն և այլն) ևբյուրոկրատական բեռի կրճատում խմբերում: Հարցվածները նշվածներից ամենաբարձր միավորը տվել են վերջինին, միջին գնահատականը կազմել է 2.93 միավոր: Գիտելիքի, կրթության ոլորտի աջակցությունը բնութագրող գործոններից բարձր գնահատականի են արժանացել փորձի (գիտաժողովներ, ֆորումներ, սեմինարներ, բիզնես գաղափարների մրցույթներ, հաղորդակցության այլ   հնարավորություններ) փոխանակման միջոցառումները` 3.16  միավոր:
Աջակցության այլ գործոնների շարքում ծրագրի մասնակից երկրներից հարցվածները   նախապատվությունը տվել են սեփական թիմի կողմից աջակցությանը, որի միջին գնահատականը ՀՀ-ում կազմել է 3.27, Բելառուսում`  3.38, Լատվիայում` 3.56, Ուկրաինայում և Մոլդովայում 3.55: Վրաստանի երիտասարդները առաջնային են համարել կարիերային խորհրդատվությունը, որը ստացել է 3.07 միջին միավորը:
5. «Ձեռներեցությամբ զբաղվելու ինչ խոչընդոտներ կան» հարցին պատասխանել են հետևյալ կերպ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ծրագրի շրջանակում համագործակցող բոլոր երկրներում ամենամեծ խոչընդոտը համարվել է ֆինանսները, որը ամենաμարձր միավորներն է ստացել Բելառուսում` 3.41, ամենացածրը Վրաստանում` 3.15: Լատվիայում  3.38-ական միավոր են գնահատվել ֆինանսները և գիտելիքները: Խիզախության բացակայությունը μիզնես սկսելու խոչընդոտ են համարել բոլոր երկրները, բացի Վրաստանից և Մոլդովայից: Վրաստանը ավելի մեծ խոչընդոտ է համարում կապերի, իսկ Մոլդովան` աջակցության բացակայությունը:
Այսպիսով` բիզնես նախաձեռնության հիմնական խթանը սեփական ուժերի վրա վստահությունն է, որը, զուգակցվելով ֆինանսավորման աղμյուրների հասանելիության, տնտեսական միջավայրի պարզորոշության և գիտելիքների μավարար պաշարի հետ, կձևավորի երիտասարդների ձեռներեցության զարգացման բարենպաստ միջավայր: Մյուս կողմից` բիզնես նախաձեռնություններում երիտասարդների ակտիվ ներգրավմանը կարող են նպաստել պետական կառավարման մարմինների կողմից  բյուրոկրատական  քաշքշուկների վերացումը, երիտասարդներին տրվող արտոնությունները, խորհրդատվությունը, փորձի փոխանակության ժամանակակից գործիքների կիրառումը, թիմային մտածողության զարգացումը, ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտների վերացումը և այլն: