Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Հինգշաբթի, 29 Հունիսի 2023

Մի շարք մեգահերց հաճախություններում և հաճախությունների շերտերում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ

76,0-87,6 մեգահերց, 87,8 մեգահերց, 88,0-88,2 մեգահերց, 88,4-88,6 մեգահերց, 88,8 մեգահերց, 89,0-89,2 մեգահերց, 89,4-89,6 մեգահերց, 89,8 մեգահերց, 90,0-91,0 մեգահերց, 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-101,0 մեգահերց, 101,2-101,4 մեգահերց, 101,6-102,2 մեգահերց, 102,4-103,1 մեգահերց, 103,3-103,4 մեգահերց, 103,6-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 106,1-108,0 մեգահերց հաճախություններում և հաճախությունների շերտերում` Արցախի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` ռադիոհաղորդումների եթերային հեռարձակում (վերահեռարձակում).
2. Հատկացվող հաճախության նոմինալը` 76,0-87,6 մեգահերց, 87,8 մեգահերց, 88,0-88,2 մեգահերց, 88,4-88,6 մեգահերց, 88,8 մեգահերց, 89,0-89,2 մեգահերց, 89,4-89,6 մեգահերց, 89,8 մեգահերց, 90,0-91,0 մեգահերց, 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-101,0 մեգահերց, 101,2-101,4 մեգահերց, 101,6-102,2 մեգահերց, 102,4-103,1 մեգահերց, 103,3-103,4 մեգահերց, 103,6-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 106,1-108,0 մեգահերց հաճախություններ.
3. Ռադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր.
4. Ռադիոծրագրերի սփռման տարածքը` Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ քաղաք և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններ կամ Ստեփանակերտ քաղաք կամ Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջաններ կամ մեկ շրջանի տարածքում).
5. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում).
1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա,
2) օրական եթերաժամը` 24 ժամ,
3) հաղորդումների սկիզբը` ժամը 00:00-ին՝ օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ,
4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00:00-24:00 ժամանակահատվածում,
5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների՝ օրենքով նախատեսված նվազագույն ծավալի առնվազն 30 տոկոսը,
6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն 7 տոկոս,
7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը 7 տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի).
6. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`
1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյան 50 հասցեով) աշխատակազմ են ներկայացվում 2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 29-ը ներառյալ՝ առձեռն ստացականով,
2) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.
7. Կից փաստաթղթերի ցանկ.
1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները,
2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին,
3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին,
4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը,
5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
8. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, դիմողի կնիքով կնքված.
9. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.
10. Դիմողը, մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, 915005164438 հաշվեհամարին կատարում է հետևյալ վճարումները՝
1) լիցենզային միանվագ վճար՝ կախված հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից,
2) ռադիոհաղորդումների հեռարձակման համար պետական տուրք՝ «Պետական տուրքի մասինե օրենքով սահմանված չափով.
11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.
հեռախոս` (047)96-49-84, վեբ-կայք՝ www.kargavorum.am, էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

12. Դիմումի ձևը`

Դ Ի Մ ՈՒ Մ

ռադիոհաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստանալու

Դիմող _______________________________________________________________________
(անվանումը)

Գտնվելու վայրը _______________________________________________________________
Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ _____________________________________________________
Հաճախությունը և սփռման տարածքը ___________________________________________
Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիազորված անձ կամ զանգվածային այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին _______________________________

Հաղորդումների լեզուն _________________________________________________________

Տնօրեն ______________________ Ստորագրությունը ________________


Կ. Տ. «______» ______________ 20___ թ.

 

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Գումարվել է Հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգային հարցով Արցախի Հանրապետության տարածքում հայտարարվել է 76,0-87,6 մեգահերց, 87,8 մեգահերց, 88,0-88,2 մեգահերց, 88,4-88,6 մեգահերց, 88,8 մեգահերց, 89,0-89,2 մեգահերց, 89,4-89,6 մեգահերց, 89,8 մեգահերց, 90,0-91,0 մեգահերց, 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-101,0 մեգահերց, 101,2-101,4 մեգահերց, 101,6-102,2 մեգահերց, 102,4-103,1 մեգահերց, 103,3-103,4 մեգահերց, 103,6-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 106,1-108,0 մեգահերց հաճախություններում և հաճախությունների շերտերում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

Քննարկվել են այլ հարցեր ևս:

Subscribe to this RSS feed