Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովը երկարաձգել է «ԳԵՏԱՎԱՆ ԷՆԵՐՋԻ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԳԵՏԱՎԱՆ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի ներկայացման ժամկետը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։ 

Օրակարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հարցերով ուժը կորցրած են ճանաչվել Հանձնաժողովի մի շարք որոշումներ, մասնավորապես՝ «Միքս Մեդիա», «Ռադիո-FM 103»,  «Ազգային Ռադիո և հեռուստատեսություն» սահմանափակ պատասխանատվությամբ և «Դիջիթալ Սմայլ», «Էքսելենթ Տելեսիսթեմս» փակ բաժնետիրական ընկերությունների Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում տրամադրված ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման գործունեության լիցենզիաները:

Հանձնաժողովը Արցախի Հանրապետության տարածքում մի շարք մեգահերց հաճախությունների շերտերում` հայտարարել է ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

 

Last modified onԵրեքշաբթի, 01 Օգոստոսի 2023 11:36