Հանձնաժողովի հերթական նիստ
- Բաժին ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր տեղի ունեցավ Հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մեծամասնությունը վերաբերում էր տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառին:
Հատկապես բուռն քննարկման ենթարկվեց «Մի շարք ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվության ներկայացման մասին» որոշումը (այն ներկայացվել է փաթեթի տեսքով և ներառում է ուսումնասիրության ենթակա 10 ապրանքային շուկաների մասին որոշումները):
Հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի կողմից սույն որոշումը որակվեց որպես կարևոր և անհրաժեշտ քայլ տնտեսական մրցակցության կարգավորման և վերահսկման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետ կազմակերպման և իրականացման համար`ի լրացումն Հանձնաժողովի կողմից այդ բնագավառում արդեն ընդունված որոշումների:
Նախագահը, տնտեսվարող սուբյեկտների համար պարզաբանելով վերոնշյալ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը, կարևորեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի իմացությունը, ինչը կնպաստի Հանձնաժողովի կարգադրությունների կատարողականի բարձրացմանը, այս դեպքում` վերոնշյալ տեղեկատվությունների ներկայացման գործընթացին…