Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Ալֆամագ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված «Սյունիք-3» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիան։

Հանձնաժողովը «Ֆլեշ-Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառել է նախազգուշացում՝ սեղմ ժամկետում Օրենքի խախտումը շտկելու հանձնարարությամբ:

Օրակարգային վերջին հարցով Հանձնաժողովը Արցախի Հանրապետության տարածքում հայտարարել է 106,0 մեգահերց հաճախությամբ ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

Last modified onՈւրբաթ, 11 Նոյեմբերի 2022 16:32