Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հանձնաժողովի հերթական նիստը

18 Մարտի 2009

Այսօր տեղի ունեցավ Հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մեծամասնությունը վերաբերում էր տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառին:

    Հատկապես բուռն քննարկման ենթարկվեց «Մի շարք ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվության ներկայացման մասին» որոշումը (այն ներկայացվել է փաթեթի տեսքով և ներառում է ուսումնասիրության ենթակա 10 ապրանքային շուկաների մասին որոշումները):

    Հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի կողմից սույն որոշումը որակվեց որպես կարևոր և անհրաժեշտ քայլ տնտեսական մրցակցության կարգավորման և վերահսկման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետ կազմակերպման և իրականացման համար`ի լրացումն Հանձնաժողովի կողմից այդ բնագավառում արդեն ընդունված որոշումների:

    Նախագահը, տնտեսվարող սուբյեկտների համար պարզաբանելով վերոնշյալ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը, կարևորեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի իմացությունը, ինչը կնպաստի Հանձնաժողովի կարգադրությունների կատարողականի բարձրացմանը, այս դեպքում` վերոնշյալ տեղեկատվությունների ներկայացման գործընթացին…