Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր գումարվել է Հանձնաժողովի հերթական նիստը՝  Հանձնաժողովի  անդամ Մարինա Սարգսյանի նախագահությամբ:

Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «ՏՈՒՄ-ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «ՏՈՒՄ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործունեությունը:

Մեկ այլ հարցով Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմ» կրոնական կազմակերպությանը հանրապետության տարածքում տրամադրված հոգևոր-մշակութային ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիայի գործունեությունը:

Last modified onՀինգշաբթի, 24 Օգոստոսի 2023 17:28