Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Համագործակցության հերթական քայլերը

31 Մարտի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի խումբ աշխատակիցներ սեմինարների մասնակցելու, վերապատրաստման, մասնագիտական փորձի, գործնական հմտությունների ձեռքբերման, փոխգործակցության զարգացման նպատակով, սույն թվականի մարտի 21-ից 25-ը ներառյալ .գործուղվել էր Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներ:

Սեմինարները վարում էին Ֆինլանդիայի հեռահաղորդակցության կարգավորման գործակալության, Եվրոպական հեռահաղոդակցման գործակալության անկախ խորհրդատու Յուկա Կաններվիստոն ՙայլ մարմինների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն՚ և Մեծ Բրիտանիայի հեռահաղորդակցության կարգավորման ու ուսուցման անկախ խորհրդատու Փիթր Լանդը ՙկառավարման աշխատանքային ուսուցում ՀԾԿՀ-ի հեռանկարների՚ թեմաներիվերաբերյալ: Սեմինարների վերջում մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:

Քննարկվել են մի շարք հարցեր` կապված հանրային ծառայությունների կարգավորման, տնտեսական մրցակցության պաշտպանության, հեռահաղորդակցության ոլորտներին, ինչպես նաև քննարկվել են հարցեր կապված սակագների սահմանման հետ:

Փոխադարձ այցելությունները և աշխատակազմերի մասնագիտական շփումների սերտացմանը միտված ծրագրերը լինելու են շարունակական :

Last modified onՉորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 16:55