Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ խորհրդակցություն

18 Մայիսի 2011
2011 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համատեղ խորհրդակցություն: Խորհրդակցությունը վարեց ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Ս. Բեգլարյանը:
2010 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մրցակցության քաղաքականության բնագավառում փորձի փոխանակման, իրականացվող ուսումնասիրությունների պրակտիկ օժանդակության, վարույթների իրականացման փորձի փոխանակման, դիտանցումների պրակտիկ իրականացման, Երևանում կայացած թեմատիկ սեմինարների ամփոփման հարցեր: Խորհրդակցության ժամանակ անհրաժեշտություն առաջացավ նշված հարցերը փորձել կիրառել գործնականորեն և թերություններ բացահայտելու դեպքում մշակել դրանց վերացման գործողություններ (միջոցառումներ):

Last modified onԵրկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022 15:46