104, 3 մեգահերց հաճախությամբ` Արցախի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` ռադիոհաղորդումների եթերային հեռարձակում (վերահեռարձակում).
2. Հատկացվող հաճախությունների նոմինալը` 104,3 մեգահերց.
3. Ռադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ըստ մրցութային առաջարկի.
4. Ռադիոծրագրերի սփռման տարածքը` Արցախի Հանրապետության տարածք.
6. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`
1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյան 50 հասցեով) աշխատակազմ են ներկայացվում 2022 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ՝ առձեռն ստացականով.
2) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.
հեռախոս` (047) 96-49-84, վեբ-կայք՝ www.kargavorum.am, էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ :
- Բաժին ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ