Մի շարք լայն սպառման սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 16.12.2022թ.-ի դրությամբ
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 21 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (15.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գների նվազեցում (գների մոնիթորինգ):
Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ շրջաններում իրականացրած և Հանձնաժողովին տրամադրած մոնիթորինգի արդյունքները՝
Որոշ ապանքատեսակների մասով ավելի էժան ապրանքատեսակների բացակայությամբ պայմանավորված, դիտանցումների ընթացքում ֆիքսվել են որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ համապատասխան իրացման գներով:
Ստեփանակերտ քաղաքում գործող թվով 8 դեղատներում իրականացված դիտանցումների արդյունքները: Որոշ դեղերի իրացման գների էական տարբերությունը ապրանքանիշների, դրանց փոխարինողների և դեղաչափերի տարբերությամբ են պայմանավորված:
- Բաժին Մոնիթորինգ