Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023

Մրցույթում հաղթող են ճանաչվել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմ» կրոնական կազմակերպությունը և «Փեյս» ՍՊ ընկերությունը

2023 թվականի օգոստոսի 24-ին կայացած նիստն ընդհատվել էր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմ» կրոնական կազմակերպության և «Փեյս» ՍՊ ընկերության մրցութային հայտերն ուսումնասիրելու նպատակով:
Նիստը վերսկսվեց 2023 թվականի օգոստոսի 24-ին՝  ժամը 16:00-ին: Ամփոփ ներկայացվել են մրցութային առաջարկների քննարկման արդյունքները: Հանձնաժողովը բավարարել է ներկայացրած հայտերը:

Հանձնաժողովի որոշումներով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմ» կրոնական կազմակերպությանն ու «Փեյս» ՍՊ ընկերությանը հատկացվել են մեգահերց հաճախություններ Արցախի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) համար:

Subscribe to this RSS feed