Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Դիտանցում հուլիսի 20-ի դրությամբ

20 Հուլիսի 2020

Հանրային ծառայությունները և
տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հուլիսի 20-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է  6 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ, 5 գնանկում:

 

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ ոսպի համար՝ 16 դրամ (2.8%):

 

Գնանկում արձանագրվել է  լոլիկ 1կգ՝ 34 դրամ (8.2%), վարունգ 1կգ՝ 17 դրամ (7.8%), ադամաթուզ 1կգ՝ 16 դրամ (3%), բժշկական դիմակ 1հատ՝  3դրամ  (3%) և ալյուր «Բաղրամյան» 1կգ՝ 2 դրամ (0.6%) ապրանքատեսակների համար:

 

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում:

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 16:49