Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Դիտանցում հուլիսի 23-ի դրությամբ

23 Հուլիսի 2020

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հուլիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ, 3 գնանկում:
Մասնավորապես գնաճ արձանագրվել է 1լ բենզին ռեգուլյար ապրանքատեսակի համար՝ 10 դրամ (3.2%) :
Գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 33 դրամ (8.6%), հնդկաձավար 1կգ՝ 9 դրամ (1.3%) և ալյուր «Բաղրամյան» 1կգ՝ 1 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Բենզին» ապրանքային շուկայում:

 

 

 

Last modified onՈւրբաթ, 21 Հոկտեմբերի 2022 12:51