Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 28․03․2022թ-ի դրությամբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. մարտի 28-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (21.03.2022թ.) համեմատ, արձանագրվել է 30 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 21 գնաճ և 9 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ձու «Ներմուծվող» 1 հատ՝ 20 դրամ (36,4%), սոխ 1կգ՝ 100 դրամ (33,3%), թթվասեր «Ներմուծվող» 180 գր՝ 30 դրամ (11,2%), կաթնաշոռ «Ներմուծվող» 90 գր՝ 30 դրամ (11,0%), մածուն «Ներմուծվող» 450 գր՝ 39 դրամ (11,0%), խնձոր 1կգ՝ 25 դրամ (8,3%), վարունգ 1կգ՝ 50 դրամ (6,0%), լոլիկ 1կգ՝ 50 դրամ (5,3%), հավի միս «Տեղական» 1կգ՝ 75 դրամ (4,0%), ալյուր «Էռմի» 1կգ՝ 10 դրամ (4,0%), հնդկաձավար 1կգ՝ 33 դրամ (3,4%), բրինձ «Սպիտակ երկարահատիկ» 1կգ՝ 18 դրամ (3,2%), ձու «Տեղական» 1 հատ՝ 2 դրամ (3,0%), կարագ «Տեղական» 200 գր՝ 18 դրամ (2,0%), օղի «Տեղական» 0,5 լ՝ 33 դրամ (2,0%), ոսպ 1կգ՝ 14 դրամ (1,6%), հավի միս «Ներմուծվող» 1կգ՝ 25 դրամ (1,3%), ձեթ «Զոլոտայա սեմեչկա» 1լ՝ 14 դրամ (1,1%), երշիկ 1 կգ՝ 19 դրամ (1,0%), սուրճ «Ռոյալ Արմենիա» 100 գր՝ 3 դրամ (0,6%) և թեյ «Ահմադ» 100 գր՝ 5 դրամ (0,5%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է մակարոն «Մոյա սեմյա» 400 գր՝ 26 դրամ (9,0%), ձուկ «Իշխան» 1 կգ՝ 100 դրամ (3,1%), ադամաթուզ 1կգ՝ 25 դրամ (3,0%), ձեթ «Ոսկե կաթիլ» 1 լ՝ 24 դրամ (2,4%), բենզին «Ռեգուլյար» 1 լ՝ 10 դրամ (2,0%), շաքարավազ 1կգ՝ 8 դրամ (1,5%), խոզի միս 1կգ՝ 50 դրամ (1,3%), ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 3 դրամ (0,8%) և ծխախոտ «Մալբորո» 1 տուփ՝ 4 դրամ (0,4%) ապրանքատեսակների համար:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների գնանկում արձանագրվել են «Ադամաթուզ» և «Բենզին» ապրանքային շուկաներում, գնաճ՝ «Ձու» ապրանքային շուկայում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում է համապատասխան ուսումնասիրություններ:

 

Last modified onԵրեքշաբթի, 29 Մարտի 2022 18:11