Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 11․04․2022թ-ի դրությամբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. ապրիլի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.04.2022թ.) համեմատ, արձանագրվել է 14 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 9 գնաճ և 5 գնանկում:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների գնանկում արձանագրվել է «Ադամաթուզ» 1 կգ՝ 25 դրամ (3,0%) ապրանքային շուկայում, գնաճ՝ «Դիզվառելիք» 1 լ՝ 30 դրամ (5,1%) ապրանքային շուկայում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:


* Ծանուցում՝  Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

Last modified onԵրկուշաբթի, 11 Ապրիլի 2022 18:48