Log in
updated 6:58 AM MSK, Sep 24, 2022

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 16․05․2022թ-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. մայիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 16 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (10.05.2022թ.) համեմատ, արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 10 գնաճ և 2 գնանկում:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնաճ արձանագրվել է ծխախոտ «Գառնի» 1 տուփ՝ 50 դրամ (11,1%), «Մալբորո» 1 տուփ՝ 15 դրամ (2,0%), «Արարատ» 1 տուփ՝ 8 դրամ (1,0%) և դիզվառելիք 1 լ՝ 20 դրամ (3,0%) ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

Last modified onՉորեքշաբթի, 08 Հունիսի 2022 12:03