Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

12 Հունվարի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 11-ին իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
Ի  համեմատ 2018 թվականի հունվարի 8-ի 2%-ից ավել թանկացում արձանագրվել է «Վարունգ»` 7.7%, «Պանիր գյուղական արտադրության»` 5.9%, «Լոլիկ»` 4.7% և «Արցախ Կաթ չանախ պանիր»` 2.5% ապրանքատեսակների միջին գների համար: 2%-ից ավել էժանացում արձանագրվել է «Ռեդդի բուսական յուղ»` 7%, «Սպիտակ երկարահատիկ բրինձ»` 3.6% և «Մակֆա մակորոն»` 2.2% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածի համար մնացած 64 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում:
 
 
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:48