Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Բերձոր քաղաքի մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն

26 Հունվարի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 25-ին իրականացվել են դիտանցումներ Բերձոր քաղաքում գործող «Ս. Գրիգորյան» , «Լ. Հայրապետյան», «Ս. Գուշունց», «Ռ. Սահակյան», «Թ. Դանիելյան», «Ա. Ալեքսանյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 40 ապրանքատեսակների մանրածախ գները:                
Ի համեմատ 2018 թվականի հունվարի 1-ի գների բարձրացում արձանագրվել է՝ «Լոլիկ»` 44.4%, «Սոխ»` 25%, «Դիզվառելիք»` 15%, «Ռեգուլյար բենզին»` 4.7%, ապրանքատեսակների միջին գների համար: Նույն ժամանակահատվածում գների նվազում արձանագրվել է «Խնձոր»` 25%, «Ոսպ»` 10.8%, «Հնդկաձավար»` 10.4%, «Թեյ» Ահմադ` 6.7%, «Բրինձ» սպիտակ երկարահատիկ` 5.2%, և «Սեղմված գազ»` 3.7% ապրանքատեսակների միջին գների համար: Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:45