Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ասկերան քաղաքի մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների դիտանցման վերաբերյալ

30 Հունվարի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 29-ին իրականացվել են դիտանցումներ Ասկերան քաղաքի մի շարք առևտրային օբյեկտներում:
 Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում դիտարկվել են 43 ապրանքատեսակների միջին գները, որի արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել, իսկ  միևնույն ապրանքների համար ի համեմատ Ստեփանակերտ քաղաքի Ասկերան քաղաքում ընդհանուր հավելաճը կազմել է 6.9%:  
Կատարած մանրածախ գների դիտանցումների արդյունքները համադրվել են նաև 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ք. Ասկերանում կատարած դիտանցումների արդյունքների հետ: Համաձայն հավաքագրված տեղեկությունների նշված ժամանակահատվածում համադրված 37 ապրանքատեսակներից 17-ի միջին գները աճել են, 10-ինը նվազել և 10-ինը մնացել անփոփոխ, որի արդյունքում ուսումնասիրված ապրանքների գների ընդհանուր մակարդակը աճել է 2.5%-ով: 
Ի  համեմատ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի գների բարձրացում արձանագրվել է մասնավորապես, «Լիմոն»` 25%, «Կարտոֆիլ»` 25%, «Ադամաթուզ»` 21.4%, «Լոլիկ»` 16.7%,  «Վարունգ» ` 16.7%,  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում գների նվազում արձանագրվել է  մասնավորապես «Խնձոր»` 14.3%, «Մալոչնի» մարգարին` 7.7%, «Ոսպ»` 5.1%, և «Մանե» կոնյակ` 2.9% ապրանքատեսակների միջին գների համար:
Կատարած աշխատանքների արդյունքում ուսումնասիրվել է նաև մանրածախ առևտրում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող հավելագինը, որը Ասկերան քաղաքում միջինում կազմել է 17%:
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:44