Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

01 Օգոստոսի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը իրականացվել են ամենօրյա դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով:   Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2018 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 21-ի գները նվազել են, 10-ի գները` աճել, իսկ 49 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Մակֆա» ալյուր՝ 1.83%,  «Հնդկաձավար»՝ 0.99%, «Ոսպ»՝ 0.41%, «Բրինձ» սպիտակ, երկար.՝ 0.56%, «Աղ»՝ 0.37%, «Շաքար»՝ 1.23%, «Շաքարավազ»՝ 1.15%, «Հավի ձու»՝ 1.67%, «Զոլոտայա սեմեչկա» ձեթ՝ 0.13%, «Ավեդով» ձեթ՝ 0.13%, «Էլնոր» սպրեդ՝ 1.68%, «Ռեդդի» յուղ՝ 0.09%,  «Չանախ» պանիր՝ 2.72%,  «Իգիթ» լոռի պանիր՝ 0.93%,  «Աթենք» նրբերշիկ՝ 0.44%,  «Հավի միս» թարմ՝ 0.17%,  «Ահմադ» թեյ՝ 0.55%, «Ակբար» թեյ՝ 0.39%, «Մանե» կոնյակ՝ 0.14%, «Լոլիկ»՝ 5.67%,   «Ադամաթուզ»՝ 1.70%  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մակֆա» մակարոն՝ 0.65%, «Բրինձ» դեղին, երկար.՝ 0.14%, «Մարգարին» մոլ. հատուկ՝ 0.25%, «Աթենք» երշիկ՝ 0.26%, «Հավի միս» սառեցված՝ 0.61%,  «Ստերլյադ» ձուկ՝ 1.63%, «Կարտոֆիլ»՝ 3.19%, «Սոխ»՝ 2.83%, «Ոլոռ»՝ 0.51%, «Վարունգ»՝ 1.89% ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր: 
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:50