Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

 
17 Օգոստոսի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով:   Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 7-ի գները նվազել են, 8-ի գները` աճել, իսկ 65 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 2.57%,  «Շաքարավազ»՝ 2.78%, «Ռեդդի» յուղ՝ 0.10%,  «Հավի միս» սառեցված՝ 0.43%,  «Խոզի միս»՝ 0.47%,  «Ահմադ» թեյ՝ 0.24%, «Լոլիկ»՝ 11.66%   ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝  «Աղ»՝ 0.56%, «Նազ» մարգարին՝ 0.31%,  «Ստերլյադ» ձուկ՝ 1.60%, «Ակբար» թեյ՝ 0.58%, «Դոբրի» հյութ՝ 1.22%, «Կոկա-կոլա» հյութ՝ 1.86%, «Կարտոֆիլ»՝ 22.95%, «Վարունգ»՝ 2.67% ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր: 
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
 
 
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:34