Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

 
04 Սեպտեմբերի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 31-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով:                           Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2018 թվականի օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 31-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 11-ի գները նվազել են, 7-ի գները` աճել, իսկ 62 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 0.94%,  «Ոսպ»՝ 0.83%, «Բրինձ» դեղին երկարահատիկ՝ 1.45%,  «Ձավար» ՝ 6.79%,  «Ոլոռ»՝ 1.69%,  «Շաքար»՝ 0.07%, «Շաքարավազ»՝ 1.07%,  «Դոյարուշկա» կարագ՝ 0.52%, «Կարտոֆիլ»՝ 6.80%,  «Վարունգ»՝ 4.95%,  «Խնձոր»՝ 9.22%,    ապրանքատեսակների միջին գների համար:
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝  «Բաղրամյան» ալյուր՝ 0.18%, «Բրինձ» սպիտակ երկարահատիկ՝ 0.41%,  «Ձիթապտուղ»՝ 0.41%, «Էլնոր» սպրեդ՝ 0.33%, «Ստերլյադ» ձուկ՝ 1.55%, «Դոբրի» հյութ՝ 0.92%,  «Կոկա-կոլա» հյութ՝ 0.91%, ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր: 
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
 
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:33