Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

 
01 Հոկտեմբերի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով:   Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2018 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 16-ի գները նվազել են, 16-ի գները` աճել, իսկ 48 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Մակֆա» ալյուր՝ 0.08%,  «Բաղրամյան» ալյուր՝ 0.16%, «Հնդկաձավար»՝ 0.98%, «Ոսպ»՝ 0.89%, «Բրինձ» սպիտակ, երկար.՝ 0.12%, «Ոլոռ»՝ 0.31%,  «Շաքարավազ»՝ 0.15%, «Դոյարուշկա» կարագ՝ 0.07%,  «Չանախ» պանիր՝ 0.82%,  «Հավի միս» սառեցված՝ 0.43%, «Ահմադ» թեյ՝ 0.06%, «Պելե» լուծվող սուրճ՝ 0.30%,  «Արցախ պրեմիում» օղի՝ 0.08%, «Կարտոֆիլ»՝ 3.43%, «Վարունգ»՝ 1.70%, «Գառնի» (կապույտ) ծխախոտ՝ 0.07%  ապրանքատեսակների միջին գների համար:
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մելո գրանո» մակարոն՝ 0.32%, «Բրինձ» դեղին, երկար.՝ 0.15%,   «Շաքար»՝ 0.10%, «Հավի ձու»՝ 4.44%, «Անկոր Նորզել.» կարագ՝ 0.44%, «Գյուղական տեղական» պանիր՝ 3.33%, «Աթենք» երշիկ՝ 0.09%, «Աթենք» նրբերշիկ (բնական թաղանթով)՝ 0.09%, «Ակբար» թեյ՝ 0.07%, «Ռոյալ Բրազիլիա» սուրճ՝ 0.06%, «Դոբրի» բնական հյութ՝ 0.18%, «Հաղթանակ» գինի՝ 0.05%, «Մանե» կոնյակ՝ 0.17%, «Սոխ»՝ 16.67%, «Լոլիկ»՝ 7.85%, «Մալբորո» (կարմիր) ծխախոտ՝ 0.09%  ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր: 
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
 
Last modified onՈւրբաթ, 21 Հոկտեմբերի 2022 12:56