Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ի գիտություն Արցախի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների

 
18 Հոկտեմբերի 2018
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի համագործակցության շրջանակներում, սույն թվականի հոկտեմբերի 22-ից-24-ը Երևան քաղաքում կազմակերպվելու է քննարկում՝ «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (AKOPT` X5 Retail group,Aшан, Глобус, Лента, Магнит և այլն)» ներկայացուցիչների հետ, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանման հարցում խոշոր առևտրային ցանցերի հետ գործարար կապերի հաստատմանը և խորացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ:
Կազմակերպվող «կլոր սեղան» ձևաչափով հանդիպման նպատակն է ձեռք բերել գործարար կապերի ձևավորման և արտահանման գործող ծավալներն ընդլայնելու կոնկրետ պայմանավորվածություններ՝ հայկական արտահանող ընկերությունների և ռուսական խոշոր առևտրային ցանցերի հետ մեծացնելու արտահանման ծավալները:
 
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:32