Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը
Այսօր գումարվել է Հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի անդամ Մարինա Սարգսյանի նախագահությամբ:
Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «ՏՈՒՄ-ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «ՏՈՒՄ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործունեությունը:
Մեկ այլ հարցով Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմ» կրոնական կազմակերպությանը հանրապետության տարածքում տրամադրված հոգևոր-մշակութային ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիայի գործունեությունը:
- Բաժին ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ