Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

28 Սեպտեմբերի 2021
 
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համաձայն՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 20-ին տվել է իր համաձայնությունը «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 100 % բաժնետոմսերի սեփականության իրավունքը «ԱՐՑԱԽՏԵԼ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ՝ նախապես համաձայնեցնելով Արցախի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի հետ:

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը համապատասխան գրությամբ տեղեկացրեց Կարգավորողին, որ ընկերության սեփականատերն է հանդիսանում «ԱՐՑԱԽՏԵԼ» փակ բաժնետիրական ընկերությունը: