Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 
29 Հոկտեմբերի 2021
94.0 մեգահերց, 100.7 մեգահերց, 101.8 մեգահերց, 102.3 մեգահերց և 103.5 մեգահերց հաճախություններով՝ Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում, ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին
 
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` ռադիոհաղորդումների եթերային հեռարձակում (վերահեռարձակում).
2. Հատկացվող հաճախությունների նոմինալը` 94.0, 100.7, 101.8, 102.3, 103.5 մեգահերց հաճախություններ.
3. Ռադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր.
4. Ռադիոծրագրերի սփռման տարածքը` Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններ,
5. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում).
1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա,
2) օրական եթերաժամը` 24 ժամ,
3) հաղորդումների սկիզբը` ժամը 00:00-ին՝ օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ,
4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00:00-24:00 ժամանակահատվածում,
5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների՝ օրենքով նախատեսված նվազագույն ծավալի առնվազն 30 տոկոսը,
6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն 7 տոկոս,
7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը 7 տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի).
6. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`
1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Թումանյան 50 հասցեով) աշխատակազմ են ներկայացվում 2021 թվականի--------- -ից մինչև --------------- ---ը ներառյալ՝ առձեռն ստացականով,
2) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.
7. Կից փաստաթղթերի ցանկ.
1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները,
2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին,
3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին,
4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը,
5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին,
6) տեղեկություն ընկերության հեռարձակման (վերահեռարձակման) մեկնարկի ժամկետի վերաբերյալ.
8. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, դիմողի կնիքով կնքված.
9. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.
10. Դիմողը, մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, 915005164438 հաշվեհամարին կատարում է հետևյալ վճարումները՝
1) լիցենզային միանվագ վճար՝ կախված հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից,
2) ռադիոհաղորդումների հեռարձակման համար պետական տուրք՝ ,Պետական տուրքի մասինե օրենքով սահմանված չափով.
11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.
հեռախոս` (047) 96-49-84, վեբ-կայք՝ www.kargavorum.nkr.am, էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ .
12. Դիմումի ձևը`
 
ԴԻՄՈՒՄ

ռադիոհաղորդումներիհեռարձակման(վերահեռարձակման)լիցենզիաստանալու

Դիմող _______________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելուվայրը _______________________________________________________________

Հեռախոսֆաքսէլփոստ _____________________________________________________

Հաճախությունըևսփռմանտարածքը ___________________________________________

Տեղեկություններդիմողիայլհեռուստառադիոընկերությանհիմնադիրևլիազորվածանձկամզանգվածայինայլմիջոցներիհիմնադիրլինելուինչպեսնաևդրանցարտադրությամբևտարածմամբզբաղվելումասին _______________________________

______________________________________________________________________________

Հաղորդումներիլեզուն _________________________________________________________

Տնօրեն ______________________Ստորագրությունը ________________

ԿՏ.«______» ______________ 20___ թ.

 
Last modified onԵրկուշաբթի, 01 Նոյեմբերի 2021 11:50
Ավելին այս կատեգորիայում. « Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն »