Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Տեղեկատվություն Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին

 
30 Հունվարի 2020
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին
 
 
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակում (վերահեռարձակում).
 
2. Հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր.
 
3. Հեռուստածրագրերի սփռման տարածքը` Ստեփանակերտ քաղաք և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններ.
 
4. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում).
 
1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա.
 
2) օրական եթերաժամը` 24 ժամ.
 
3) հաղորդումների սկիզբը` ժամը 00:00-ին, օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ.
 
4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00:00-24:00 ժամանակահատվածում.
 
5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների, օրենքով նախատեսված նվազագույն ծավալի, առնվազն 30 տոկոսը.
 
6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն 7 տոկոս.
 
7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը 7 տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի).
 
8) հայրենական արտադրության հաղորդումների ծավալում հեռարձակվող երաժշտության մեջ հայկական երաժշտության նվազագույն ծավալը տոկոսով` 64-0,4 x հայրենական արտադրության հաղորդումների ծավալ.
 
5. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`
 
1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմ (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20 փ., շ. 1 հասցեով) են ներկայացվում 2020 թվականի հունվարի 30-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ներառյալ՝ առձեռն ստացականով.
 
2) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.
 
6. Կից փաստաթղթերի ցանկ.
 
1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները.
 
2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.
 
3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին.
 
4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը.
 
5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
 
6) տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությունը` համապատասխան ցանց ստեղծելու ժամանակ տեխնիկական պայմանների իրականացման վերաբերյալ (եթե դիմողը հավակնում է ստանալ կաբելային (լարային) հեռուստահաղորդումների իրականացման արտոնագիր՝ սեփական ցանցի ստեղծման միջոցով).
 
7. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, հայտատուի կնիքով կնքված.
 
8. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.
 
9. Լիցենզային վճարը` երկու հարյուր հազար դրամ, մուծվում է 915005164438 հաշվեհամարով (միանվագ) և պետական տուրքը` 915005164438 հաշվեհամարով, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում.
 
10. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը. հեռախոս` (047) 95-49-84, վեբ-կայք` www.kargavorum.nkr.am, էլ.փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ .
 
11. Դիմումի ձևը`
 
Դ Ի Մ ՈՒ Մ
հեռուստահաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստանալու
 
Դիմող ________________________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը _______________________________________________________________
 
Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ ____________________________________________________
 
Սփռման տարածքը ___________________________________________________________
 
 
Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիազորված անձ կամ զանգվածային այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին_________________________________________________________________________
Հաղորդումների լեզուն ____________________________________________________
 
Տնօրեն ______________________ Ստորագրությունը __________________
 
 
 
Կ. Տ. «______» «______________»20 թ.