Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ծաղիկների շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին

29 Հունվարի 2021

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը(այսուհետ՝ Հանձնաժողով) 29.01.2021 թվականին կայացած նիստում որոշել է ծաղիկների շրջանառության ոլորտում իրականացնել ուսումնասիրություն: Հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում, ինչպես նաև տնտեսության այն ոլորտներում, որոնց վերաբերյալ հասարակության կողմից պարբերաբար մտահոգություններ են բարձրացվում:

Ուսումնասիրությունների ընթացքում վերլուծության կենթարկվի՝

● Շուկայի կառուցվածքը,

● Գործող տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները,

● Մրցակցային իրավիճակը և առկա խնդիրները,

● Մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշները,

●Հետպատերազմյան ժամանակահատվածում տեղի ունեցած գնային փոփոխությունների և գործող գների հիմնավորվածությունը:

Last modified onԵրկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2022 17:06