Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

«Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում ուսումնասիրություն իրականացնելու մասին

29 Հունվարի 2021

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 29.01.2021թվականին կայացած նիստում որոշել է «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում իրականացնել ուսումնասիրություն:

Հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում, ինչպես նաև տնտեսության այն ոլորտներում, որոնցում առկա են բարձր կենտրոնացվածություն և մրցակցության սահմանափակման հնարավոր ռիսկեր: Նման ապրանքային շուկաներից են «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաները, քանի որ Հանձնաժողովի նախորդ ուսումնասիրությունների համաձայն այստեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:

Ուսումնասիրությունների ընթացքում վերլուծության կենթարկվի՝

Շուկաների կառուցվածքը,

Գործող տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները,

Մրցակցային իրավիճակը և առկա խնդիրները,

Մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշները,

ՀՀ-ում և ԱՀ-ում գործող գների տարբերության հիմնավորվածությունը: