Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հանձնաժողովը զգուշացնում է բենզինի և դիզվառելիքի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին

 
24 Փետրվարի 2021
 
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի կողմից բենզինի և դիզվառելիքի շրջանառության ոլորտում իրականացրած ուսումնասիրություններով պարզվել է, որ շուկայում առկա են ռուսական (իրացման գինը՝ 1լ 380-390 դրամ) և իրանական (իրացման գինը՝ 1լ 330-350 դրամ) դիզվառելիք:
 
Ստեփանակերտ քաղաքում գործող 11 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 13 բենզալցակայաններում ռուսական և իրանական դիզվառելիքը տարբերակված իրացվում է 3 բենզալցակայաններում:
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված հնարավոր խախտումներից զերծ մնալու և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները բացառելու նպատակով, Հանձնաժողովը ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին ՀՈՐԴՈՐՈՒՄ է շուկայում առկա իրանական և ռուսական դիզվառելիքը իրացնել տարբերակված: