Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Արցախի Հանրապետության ՀԾՏՄԿՊ Հանձնաժողովը հայտարարել է մրցույթ մի շարք հաճախությունների շերտերում

01 Փետրվարի 2021

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

66,0-74,0 մեգահերց, 76,0-87,4 մեգահերց, 87,6-88,2 մեգահերց, 88,4-89,2 մեգահերց 89,4-91,0 մեգահերց, 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-100,6 մեգահերց, 100,8-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-102,9 մեգահերց, 103,1-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-104,9 մեգահերց, 105,1-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց,106,1-106,2 մեգահերց, 106,4-106,5 մեգահերց և 106,7-108,0 մեգահերց հաճախությունների շերտերում` Արցախի Հանրապետության տարածքում, ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին
 
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` ռադիոհաղորդումների եթերային հեռարձակում (վերահեռարձակում).
2. 66,0-74,0 մեգահերց, 76,0-87,4 մեգահերց, 87,6-88,2 մեգահերց, 88,4-89,2 մեգահերց,89,4-91,0 մեգահերց 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-100,6 մեգահերց, 100,8-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-102,9 մեգահերց, 103,1-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-104,9 մեգահերց, 105,1-105,4 մեգահերց, 105,6-105,9, 106,1-106,2, մեգահերց 106,4-106,5 մեգահերց և 106,7-108,0 մեգահերց հաճախություններ.
3. Ռադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր.
4. Ռադիոծրագրերի սփռման տարածքը` Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ քաղաք և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններ կամ Ստեփանակերտ քաղաք կամ Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջաններ կամ մեկ շրջանի տարածքում).
5. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում).
1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա,
2) օրական եթերաժամը` 24 ժամ,
3) հաղորդումների սկիզբը` ժամը 00:00-ին՝ օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ,
4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00:00-24:00 ժամանակահատվածում,
5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների՝ օրենքով նախատեսված նվազագույն ծավալի առնվազն 30 տոկոսը,
6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն 7 տոկոս,
7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը յոթ տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի).
6. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`
1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փ., շ. 1 հասցեով) աշխատակազմ են ներկայացվում 2021 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ առձեռն ստացականով,
2) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.
7. Կից փաստաթղթերի ցանկ.
1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները,
2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին,
3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին,
4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը,
5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
8. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, դիմողի կնիքով կնքված.
9. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.
10. Դիմողը, մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, 915005164438 հաշվեհամարին կատարում է հետևյալ վճարումները՝
1) լիցենզային միանվագ վճար՝ կախված հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից,
2) ռադիոհաղորդումների հեռարձակման համար պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով.
11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.
հեռախոս` (047) 95-49-84, վեբ-կայք՝ www.kargavorum.nkr.am, էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ .
12. Դիմումի ձևը`
 

ԴԻՄՈՒՄ

ռադիոհաղորդումներիհեռարձակման(վերահեռարձակման)լիցենզիաստանալու

Դիմող _______________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելուվայրը _______________________________________________________________

Հեռախոսֆաքսէլփոստ _____________________________________________________

Հաճախությունըևսփռմանտարածքը ___________________________________________

Տեղեկություններդիմողիայլհեռուստառադիոընկերությանհիմնադիրևլիազորվածանձկամզանգվածայինայլմիջոցներիհիմնադիրլինելուինչպեսնաևդրանցարտադրությամբևտարածմամբզբաղվելումասին _______________________________

______________________________________________________________________________

Հաղորդումներիլեզուն _________________________________________________________

Տնօրեն ______________________Ստորագրությունը ________________

 

ԿՏ.«______» ______________ 20___ թ.