Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Նորաստեղծությունը էվոլյուցիոն տնտեսագիտության տեսանկյունից

ԱՐԶՈՒՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ 

ՆՈՐԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ 

Հիմնաբառեր. նորաստեղծ, պահպանողական, էվոլյուցիա, վարքագիծ, տնտեսավարող սուբյեկտ, տնտեսագիտություն, նորդասական, հավանականային դետերմինիզմ, քվանտային մեխանիկա 

Հարցին, թե ժամանակակից տնտեսագիտությունում, մասնավորապես` էվոլյուցիոն տնտեսագիտության մեջ ինչո՞ւ են այդպես բացարձակացվում Յ. Շումպետերի գաղափարները` տնտեսագետներն իրարամերժ պատասխաններ են տալիս: Ոմանց կարծիքով` հանճարեղ ավստրիացու տեսական դրույթները հիմնականում ընդունելի են այսօր, սակայն կա նաև տեսակետ, ըստ որի` Յ.Շումպետերի թե՛ «նորաստեղծը» և թե՛ «պահպանողականը» բավականին տարբերվում են նրանց այսօրվա ներկայացուցիչներից. տարբերվում են ինչպես քանակական պարամետրերով, այնպես էլ բարոյահոգեբանական բնութագրերով: Էվոլյուցիոն տնտեսագիտության գաղափարախոսներն իրենց վերլուծություններում շատ հաճախ առաջնորդվում են շումպետերյան սկզբունքներով` փորձելով անպայման զարգացնել նրա թողած գիտական ժառանգությունը: Տնտեսական փոփոխություններն այսօր այնքան սրընթաց  են, իսկ գիտելիքների իներցիան` այնքան ուժեղ, որ տնտեսագիտությունը շատ ուղղություններում չի հասցնում արագ արձագանքել իրական զարգացումներին, ինչի հետևանքով առաջանում են հակադրություններ տնտեսագիտական հին մոդելների և նոր իրականության միջև: Այդպիսի իրավիճակն երկար շարունակվել չի կարող, տնտեսագիտությունը պետք է ի զորու լինի շատ արագ արձագանքելու տնտեսական իրականության փոփոխություններին: Սոցիալական էվոլյուցիայի շումպետերյան դերակատարների` «նորաստեղծների» և «պահպանողականների» տնտեսական վարքի ներկա փոփոխությունները հարկ է, որ իրենց արտացոլումը գտնեն համապատասխան մոդելներում: Եվ, ընդհանրապես, էվոլյուցիոն տնտեսագիտությունը պետք է ճշգրտի իր դիրքորոշումը սոցիալական էվոլյուցիայի շումպետերյան մոտեցման վերաբերյալ: Անհրաժեշտություն է առաջացել մշակելու տնտեսական զարգացման նոր մոդելներ, որոնք հաշվի կառնեն  «նորաստեղծների»   և  «պահպանողականների» հոգեբանական վարքագծի ժամանակակից որակական փոփոխությունները: Մինչև այսօր տնտեսագետների միջև շարունակվում են բանավեճերը, թե ինչպե՞ս է Յ. Շումպետերը բնութագրել սոցիալական, մասնավորապես` տնտեսական էվոլյուցիան, ի՞նչ տեսակետ է ունեցել տնտեսագիտական վերլուծություններում կենսաբանական էվոլյուցիայի նմանօրինակների կիրառման վերաբերյալ, ինչպե՞ս է հիմնավորել ինքնազարգացման առկայության անհրաժեշտությունը սոցիալական էվոլյուցիայի մեխանիզմներում, ի՞նչ չափով է ներկայացրել ինստիտուցիոնալ գործոնների ազդեցությունն էվոլյուցիոն զարգացումների վրա: Ինչ խոսք, այդ բանավեճերը և քննարկումները նպաստելու են տնտեսագիտության տեսության, և հատկապես էվոլյուցիոն տնտեսագիտության, հետագա զարգացմանը, տնտեսագիտական համակարգի էվոլյուցիոն զարգացման օրենքների ու օրինաչափությունների բացահայտմանն ու ճանաչմանը. սակայն շատ հաճախ բարձր մակարդակի տնտեսագիտական մտքի արտահայտման գրավչությամբ տարված` բանավիճողները մոռանում են վերջնական նպատակի` տնտեսական քաղաքականության և կառավարման ոլորտներում արդյունավետ մշակումների իրականացման ու որոշումների կայացման մասին: Նորդասական տնտեսագիտությունը, շատ տնտեսագետների կարծիքով, չի բավարարում այդ պահանջները: Տնտեսական քաղաքականության և կառավարման արդյունավետությունն այսօր շատ ցածր է թե՛ զարգացող և թե՛ զարգացած երկրներում: Արդեն տևական ժամանակ է, ինչ տնտեսագիտությունում, տնտեսական քաղաքականությունում և տնտեսավարման պրակտիկայում իրենց տեսակետն են թելադրում «Մեյնստրիմի»` տնտեսական հավասարակշռության տեսության կողմնակիցները: Ստացվում է, որ էվոլյուցիոն տնտեսագիտության ներկայացուցիչները, հավասարակշռության տեսության վերաբերյալ ունենալով տեսական, մեթոդաբանական ու կիրառական հիմնավոր առարկություններ, անհասկանալի հանդուրժողականություն ու թուլություն են հանդես բերում այդ թելադրանքի նկատմամբ, անսկզբունքայնություն դրսևորում իրենց տեսության սկզբունքների և դրանց հիման վրա մշակված տնտեսական զարգացման մոդելների ու մեխանիզմների ներդրման հարցերում: Նրանց այս հանդուրժողականությունը, անսկզբունքայնությունն ու թուլությունը, մեր կարծիքով, պայմանավորված են մի կողմից` էվոլյուցիոն գաղափարների ճշգրտման, և մյուս կողմից` տեսական ու մեթոդաբանական մշակումների հիմնավորման անհրաժեշտությամբ: Եթե էվոլյուցիոնականները հիմնականում ընդունում են կենսաբանական էվոլյուցիային սոցիալական էվոլյուցիայի համապատասխանությունը, ապա տրամաբանական է հիմնավորել և ընդունել, որ սոցիալական և, մասնավորապես, տնտեսական համակարգերը փոփոխվում, զարգանում են պատահականության, անկախության, կառուցվածքայնության, այսինքն` հավանականային դետերմինիզմի օրենքներով ու օրինաչափություններով: Պարադիգմային այդպիսի կողմնորոշումը տեսամեթոդաբանական լուրջ փոփո- խությունների, հստակեցումների կհանգեցնի էվոլյուցիոն տնտեսագիտության տեսության, տնտեսական զարգացման քաղաքականության մեջ և կառավարման ոլորտում` հիմնավորված մշակումների իրականացման ու ներդրման առումով: 

Էվոլյուցիոն տնտեսագիտությունում պարադիգմային շրջադարձը հնարավորություն կտա. նախ` պարզաբանելու, հասկանալու ու մեկնաբանելու տնտեսական զարգացման շումպետերյան մոտեցման առանցքային հասկացությունների` «նորաստեղծների» և «պահպանողականների» առաջացման, մեկը մյուսով փոխակերպման և զարգացման էվոլյուցիոն մեխանիզմի էությունն ու բովանդակությունը, երկրորդ` մշակելու ու ներդնելու տնտեսական զարգացման նոր մոդելներ, որոնք կարտահայտեն և կներկայացնեն տնտեսավարող այդ սուբյեկտների սոցիալ-հոգեբանական վարքի ժամանակակից դրսևորումների որակական առանձնահատկությունները, և, վերջապես, երրորդ` իրագործելու համա- պատասխան մոտեցում տնտեսության զարգացման կառավարմանը, որ հիմնված կլինի ինչպես նպատակադրումների, այնպես էլ գործիքակազմի պարամետրերի ժամանակակից որակական հատկանիշների ազդեցության արտահայտման վրա: Էվոլյուցիոնականներից շատերի կարծիքով` այս շրջադարձի բանալին, որը և տնտեսական էվոլյուցիայի իրական ընթացքի բացահայտման բանալին է շումպետերյան մեկնաբանությամբ, «նորաստեղծների» և «պահպանողականների»  առաջացման, մեկը մյուսով փոխարկվելու ու տնտեսական գործունեության ոլորտից դուրս մնալու մեխանիզմի բացահայտումն է: Էվոլյուցիոն գործընթացն, ըստ այդմ, ներկայացվում է «նորաստեղծների» առաջացմամբ, որոնք, հետագայում աստիճանաբար հարմարվելով պայմաններին` փոխարկվում են «պահպանողականների», իսկ վերջիններս տնտեսական գործունեության մրցապայքարում կամ փոխարկվում են «նորաստեղծների», կամ էլ դուրս են մնում տնտեսական գործունեության ոլորտներից: Ուրեմն` «նորաստեղծների», նրանցից` «պահպանողականների», իսկ վերջիններիցս էլ «նորաստեղծների» առաջացումը, ինչպես նաև տնտեսական գործունեությունից «պահպանողականների» դուրս մնալը տնտեսավարող սուբյեկտների փոխգործողության և մրցակցային պայքարի արդյունքն ու հետևանքն են` տնտեսական համակարգի էվոլյուցիոն զարգացման ընթացքում: Էվոլյուցիոն գործընթացի անընդհատությունն ապահովվում է «նորաստեղծների»  առաջացման անընդհատությամμ, որոնք մրցակցային պայքարում «պահպանողականներին» դուրս են մղում տնտեսական փոխգործողությունների դաշտից և զμաղեցնում նրանց տեղը: «Նորաստեղծների» հաջորդ սերնդի առաջացումով` սկսվում է տնտեսության զարգացման հաջորդ փուլը: Այդ սերունդը ձևավորվում է նախորդ սերնդի ժամանակ գործող ինստիտուցիոնալ համակարգի պայմաններում: Եթե այդ համակարգը նպաստելու է «նորաստեղծների» առաջացմանն ու փոխակերպմանը և չի խոչընդոտելու տնտեսական մրցակցությունից «պահպանողականների» դուրս մնալուն, ուրեմն հաջորդ փուլում կարող է ձևավորվել որպես տնտեսական համակարգի էվոլյուցիոն զարգացումն ապահովող «նորաստեղծների»  և «պահպանողականների» հարաμերակցություն: Հակառակ դեպքում գործող ինստիտուցիոնալ միջավայրը խոչընդոտելու է և չի նպաստելու անհրաժեշտ հարաբերակցությամբ «նորաստեղծների»  ու «պահպանողականների» առաջացմանը: Տրամաբանական է, որ տնտեսավարող այդ սուբյեկտների խմμերի թիվն անընդհատ փոփոխվող պատահական մեծություն է, սակայն յուրաքանչյուր տնտեսական համակարգի համար էվոլյուցիոն զարգացման կոնկրետ ժամանակահատվածում կարող է ձևավորվել «նորաստեղծների»  և «պահպանողականների» խմբերի այնպիսի հարաμերակցություն, որն ավելի կայուն պատահական մեծություն է ու կարող է ներկայացնել այդ տնտեսական համակարգի էվոլյուցիոն զարգացման ամենահավանական տարբերակը: Ինչ խոսք, որ տարբեր խմբերի տնտեսավարող սուբյեկտների անհրաժեշտ թվաքանակների, ինչպես նաև դրանց հարաբերակցության բավարար մեծության բացահայտման ու կանխատեսման խնդիրը բարդ է, սակայն դարձել է անլուծելի, որովհետև այդ նպատակով նորդասական տնտեսագիտությունը փորձել է կիրառել մեխանիկական դետերմինիզմի մեթոդաբանությունը: Նորդասական տնտեսագիտությունը չի կարողացել, համոզված ենք, չի էլ կարող բացատրություն տալ  «նորաստեղծների»   ու   «պահպանողականների»  առաջացման, նրանց փոխադարձ փոխարկման ու լիկվիդացման, ինչպես նաև անհրաժեշտ հարաբերակցության ձևավորման էվոլյուցիոն մեխանիզմի գոյության վերաբերյալ, անել կանխատեսումներ, որովհետև դրանք բոլորը պատահական մեծություններ ու երևույթներ են, ձևավորվում են բազմաթիվ գործոնների միաժամանակյա ազդեցության արդյունքում և տնտեսական համակարգի զարգացման տարբեր փուլերում ու պայմաններում հանդես են գալիս տարբեր հաճախականությամբ: Բնագիտությունը կենսաբանության և քվանտային ֆիզիկայի նվաճումների հիման վրա հաստատել է. որտեղ համակարգը, երևույթը հանդես են գալիս վարքագծի տարատեսակ բազմազանությամբ, այնտեղ պատահականի, հավանականային օրենքների գործողության դաշտն է: Քվանտային տեսությունն իր μացահայտումներով հիմնավորել է հավանականա- յին դետերմինիզմի պարադիգմի կիրառման ճշմարտացիությունն այդպիսի ոլորտներում1 : Նորդասական տնտեսագիտությունը չկարողացավ μացատրություն տալ ինչպես «նորաստեղծների» ու «պահպանողականների» առաջացման, այնպես էլ դրանց փոխա- դարձ փոխարկման ինքնակազմակերպական գործընթացներին, ի զորու չեղավ որոշելու և կանխատեսելու «նորաստեղծների»  և «պահպանողականների» այն անհրաժեշտ ու բավարար թվաքանակները, որոնց արդյունավետ հարաμերակցությունը կապահովեր տնտեսության զարգացումը` էվոլյուցիան, շումպետերյան մեկնաբանությամբ: Նորդասական տնտեսագիտության այս անհաջողությունները հիմնականում պայմանավորված են ճանաչողության մեխանիստական դետերմինիզմի պարադիգմով, այնինչ սոցիալ-տնտեսական համակարգերի, երևույթների էվոլյուցիոն ինքնազարգացումը վերին աստիճանի բարդ գործընթաց է, ընդգրկում է փոխգործողություններով կապված համակարգային տարրերի մեծ բազմություն, և դրանցից յուրաքանչյուրը տարբեր պայմաններում հանդես է գալիս անհատական վարքի բազմաթիվ դրսևորումներով: Հետևաբար, ճանաչողության այս ոլորտում պետք է հիմնականում օգտագործվեն հավանականային դետերմինիզմի օրենքները` իհարկե, պարզագույն դեպքում դրանք լրացնելով մեխանիստական դետերմինիզմի օրենքներով: Այնպես որ` բնագիտության և հասարակագիտության ոլորտներում ճանաչողության պարադիգմն ընտրելիս տրամաբանական է առաջնորդվել և՛ «անհրաժեշտի», և՛ «պատահականի» օրգանական զուգակցմամբ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրական կյանքում համակարգերն ու երևույթները հանդես են գալիս թե՛ պարզ, թե՛ բարդ կարգավիճակներով, գտնվում են փոխգործողությունների մեջ, միացած են տարատեսակ կապերով, օրենքներով ու օրինաչափություններով: Էվոլյուցիոն տնտեսագիտության առաջարկված տնտեսական զարգացման քաղաքականության մշակման տեսակետից առաձնակի հետաքրքրություն են ներկայացնում   «նորաստեղծ»«պահպանողական» տնտեսավարող սուբյեկտների անհատական վարքի դրսևորումների բազմազանության ուսումնասիրություններն ու վերլուծությունները: Շումպետերյան այդ գործակալների անհատական վարքի փոփոխությունները նախ և առաջ սոցիալ-հոգեբանական փոփոխություններ են, որ պայմանավորված են սոցիալ-տնտեսական պարամետրերի փոփոխությունների նկատմամբ այդ սուբյեկտների անհատական ընկալումներով ու վերաբերմունքով: Անհատական վարքի դրսևորումների բազմազանությունը և դրանց ներկայացման տնտեսագիտական մոդելների համապատասխան տարբերակների առկայությունը կախված են տնտեսավարող սուբյեկտների ազատության, անկախության աստիճանից, ինչն էլ դրանց էվոլյուցիոն ինքնազարգացման անհրաժեշտ պայմանն է: Տնտեսական համակարգում «նորաստեղծների»  և «պահպանողականների» անհատական վարքի փոփոխությունները պայմանավորող և դրանց բազմազանության առկայությունն ապահովող սոցիալ-հոգեբանական վերոնշյալ գործոններից բացի, էվոլյուցիոն գործընթացի վրա մեծ ազդեցություն ունեն հասարակական համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները, որ իրենց անմիջական արտահայտությունն են գտնում տնտեսական համակարգի սոցիալ-տնտեսական տարբեր իրավիճակներում: Մի խոսքով` զարգացման տարբեր փուլերում գտնվող տնտեսական համակարգերում գործող «նորաստեղծների» , անհատական վարքի տարբեր դրսևորումներ ցուցաբերելով, իրարից բավականին տարբեր տնտեսավարող սուբյեկտներ են: Նրանցից յուրաքանչյուրի անհատական վարքը տնտեսական զարգացման տարμեր փուլերում (դանդաղ աճ, արագ աճ և անկում) բնութագրվում է քանակական ու որակական տարμեր հատկանիշներով: Բացի դրանից, տնտեսավարող այդ սուբյեկտների անհատական վարքի փոփոխությունները կարող են հետևանք լինել նաև նրանց ռեսուրսային ապահովվածության աստիճանի փոփոխությունների: Ռեսուրսային ապահովվածության պայմաններում «պահպանողականի» գործունեության արդյունավետությունը զգալի տարբերվում է ռեսուրսային ոչ ապահովվածության պայմաններում գործունեության արդյունավետությունից: Ստացվում է, որ ռեսուրսային ապահովվածության աստիճանից կախված` տնտեսավարող սուբյեկտների անհատական վարքն ենթարկվում է շոշափելի փոփոխությունների և, բնականաբար, պետք է բնութագրվի քանակապես ու որակապես տարբեր այլ հատկանիշներով: Անկասկած,   «նորաստեղծների»   և  «պահպանողականների» կարգավիճակով հանդես եկող տնտեսավարող սուբյեկտների անհատական վարքի փոփոխությունները պայմանավորված են ինչպես օբյեկտիվորեն գոյություն ունեցող այդ գործոնների, այնպես էլ տնտեսական զարգացման գործընթացում առաջացող պատահական երևույթների ու մեծությունների ազդեցությամբ: Հետևաբար ինչպե՞ս բացատրել, հասկանալ ու կանխատեսել տնտեսավարող սուբյեկտների անհատական վարքի դրսևորումները, եթե ոչ` հավանականային դետերմինիզմի օրենքներով, երբ բարդ համակարգերի կամ երևույթների տարրերի անհատական վարքի բազմաբնույթ արտահայտությունները նկարագրվում են վիճակագրական` հավանականական օրենքներով: Ինչպե՞ս և ինչո՞վ նկարագրել տնտեսավարող սուբյեկտի անհատական վարքի μազմաμնույթ դրսևորումները, եթե ոչ` քվանտային մեխանիկայի «լրացուցչության» սկզբունքով մշակված մոդելներով: Հոդվածում, ճանաչողության հավանականական օրենքների կիրառմամբ, հնարավոր է համարվում բացատրել, նկարագրել և կանխատեսել տնտեսավարող սուբյեկտների անհատական վարքիբազմաթիվ դրսևորումները. մի կողմից` որպես տնտեսական համակարգի նյութական տարրերի, մյուս կողմից` իբրև տարրերի, որ ներառում են ալիքի հատկություն: