Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Եվրասիական տնտեսական միության իրավական կարգավիճակը և ընդլայնման քաղաքականությունը

Եվրասիական տնտեսական միության`
որպես տարածաշրջանային ինտեգրման խմբավորման կայացումն ու զարգացումը անխուսափելիորեն ենթադրում է իրավական փաստաթղթերի համալիրի միջոցով իրացվող ինստիտուցիոնալ կարգավորման անհրաժեշտություն, որը պահանջում է համապատասխան կառուցվածք, քաղաքական և տնտեսական գործընթացներ: Այդ տեսանկյունից ուշագրավ է ԵԱՏՄ ստեղծման պայմանագիրը, որը սահմանում է պետությունների փոխհարաբերությունների կարգավորման տնտեսական, կառավարչական և իրավական հիմքերը:
Հիմնաբառեր. տնտեսական դիվանագիտություն, պայմանագիր, ինտեգրման խմբավորում, իրավական կարգավիճակ, բանակցություններ, հուշագիր, համագործակցություն 
Եվրասիական տնտեսական միությունը իրավական տեսանկյունից դիտարկելիս անհրաժեշտ է, ամենից առաջ, տնտեսական դիվանագիտության ենթատեքստում ուսումնասիրել այդ ինտեգրման խմբավորման իրավական ձևակերպումը: Ինչպես արդեն նշել ենք, Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից` դրա ստեղծման մասին պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երեք պետությունների` Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից: Քանի որ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպություն է, ուստի դրան հատուկ են միջկառավարական կազմակերպություններին բնորոշ դասական տարրեր, այնպիսիք, ինչպիսիք են հիմնադիր փաստաթուղթը, նպատակներն ու ինստիտուցիոնալ կառուցվածքը, սկզμունքները, անդամակցությունը և այլն:
Իրավունքի գերակայության գաղափարը, որը միջազգային հարաբերությունների ընդհանուր սկզբունքն է, այս դեպքում հստակորեն արտացոլվում է  իրավական գործընթացների շարունակականության և զարգացման մեջ: Միջազգային իրավունքն այն միջոցն է, որը չափում է թույլատրելին և միջազգային հարաբերությունների ցանկացած μնագավառում համարվում է սուբյեկտների վարքագծի իրավական հավաստման չափանիշը: Միության շրջանակներում ստեղծվում է միասնական իրավական միջավայր և տնտեսական տարածք, որտեղ պետք է իրականացվի անդամ պետությունների ֆիզիկական և իրավաμանական անձանց գործունեությունը: Տնտեսական միության իրավական կարգավիճակի տեսանկյունից կարևոր նշանակություն ունի դրա ստեղծման նպատակը: Հատկանշական է, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է հիմնականում որպես տնտեսական միություն, ուստի  դրա գերխնդիրը ազգային տնտեսությունների արդիականացումն ու բազմազանեցումն է, մրցունակության բարձրացումը, մասնակից երկրների փոխադարձ առևտրի կառուցվածքի μարելավումը, հումքային ապրանքաշրջանառությունից անցումը բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներին: Այդ պայմաններում միության կառավարման անմիջական գործիքներն են դառնում վերպետական մարմնի որոշումները, որոնց իրացումը պարտադիր է  բոլոր անդամ երկրների համար:  Պայմանագրի 1-ին հոդվածի 2-րդ կետում ամրագրված է, որ միությունը  միջազգային իրավաμանական անձի կարգավիճակ ունեցող տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է: Պայմանագիրը գրանցված է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում` կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն: Այս հանգամանքը իրավական հիմք է տալիս ԵԱՏՄ-ն որակել որպես համադաշնակցային (կոնֆեդերատիվ) պետություն, ինչը բնական է, քանի որ միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը պարտավոր են գրանցել, առաջին հերթին, ՄԱԿ-ի անդամ երկրները, որոնք ունեն միջազգայնորեն ճանաչված իրավաբանական անձի կարգավիճակ, այսինքն` միջազգային իրավունքի սուբյեկտներ են: Ընդ որում, ԵԱՏՄ-ն լիարժեք իրավաμանական անձ չէ, ինչպես անկախ պետություններն են, և դա սահմանափակված է ԵԱՏՄ պայմանագրում առաջադրված նպատակներով ու խնդիրներով:
Այս փաստաթուղթը տրամադրում է դրույթների լայն շրջանակ, որոնք ԵԱՏՄ-ին տալիս են դաշնային  (ֆեդերալ) բնույթ: Դրան նպաստել է միության  անդամ պետություններին կամավոր այնպիսի լիազորությունների տրամադրումը, որոնք թույլ են տվել ստեղծել միասնական վերպետական իշխանություն, մաքսային և տնտեսական տարածք, համաձայնեցնել մակրոտնտեսական կարգավորման հարցերը և այլն: Այդ պայմաններում, փաստորեն, ԵԱՏՄ-ն ունի վերպետական իրավասություն, ուստի տնտեսական և քաղաքական անկախության միջև իրավաբանական անհամապատասխանություն չի ծագում:
ԵԱՏՄ իրավական կարգավիճակը μնութագրելիս պետք է հաշվի առնել,  որ, ըստ պայմանագրի տեքստի վերլուծության, այն շատ ավելի հիմնարար է,  քան կարող է հանդես գալ որպես կողմերի ազատ   կամարտահայտության  փաստացի դրսևորում: Պայմանագրի համաձայն` միության կարգավիճակի հիմքը դրա առանցքային սկզμունքներն են, նպատակները, իրավասությունները և իրավունքը: Վերլուծելով  պայմանագրի 3-րդ հոդվածի դրույթները`  պետք է նշել, որ իրավասությունների և իրավունքի  սահմանումն ու գրանցումը ինտեգրացիոն միավորման իրավական հիմքն են: Այստեղ կարևորվում  է միության կենսագործունեության համար կարևոր սկզμունքների հստակ  սահմանումը: Դրանց թվում են`
- միջազգայնորեն համընդհանուր ճանաչված իրավունքի սկզμունքներն ընդունելը, ներառյալ` անդամ պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքները և դրանց տարածքային ամբողջականությունը,
- քաղաքական կառուցվածքի առանձնահատկությունները հաշվի առնելը,
-կողմերի փոխշահավետ համագործակցությունը, հավասարությունը և ազգային շահերը դիտարկելը,
- շուկայական տնտեսության սկզբունքներն ու արդար մրցակցությունը պահպանելը,
- անցումային շրջանի ավարտից հետո մաքսային միության գործունեության իրականացումն առանց բացառությունների և սահմանափակումների:
Թվարկած սկզբունքներից բխում են միության հիմնական նպատակները, որոնք ամրագրված են պայմանագրի 4-րդ հոդվածում`
-բնակչության կենսամակարդակի բարելավման նպատակով անդամ պետությունների   տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծում,
- միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային   ռեսուրսների միասնական շուկա ստեղծելու ձգտում,
- գլոբալ տնտեսության պայմաններում ազգային տնտեսությունների  համապարփակ արդիականացում, կոոպերացման և մրցունակության  բարձրացում:
Պայմանագրի տեքստում հստակ սահմանվում են այն իրավասությունները, որոնք ապահովում են միության իրավական անձեռնմխելիությունը:
Դրանք հանդես են գալիս որպես միության նորմալ գործունեությունը և զարգացումը խաթարող իրավական սպառնալիքների խոչընդոտներ: Պայմանագրում իրավասությունները բովանդակում են երեք խումբ խնդիրներ. միության բացառիկ իրավասությունը, մասնակից պետությունների համատեղ
իրավասությունը և օժանդակ իրավասությունը:
Առավել ընդհանուր կարգով միության իրավասությունը սահմանված է  պայմանագրի 5-րդ հոդվածում, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Միության μացառիկ իրավասությունը բխում է Պայմանագրի դրույթներից և դրա  շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերից: Միության անդամ պետությունների համատեղ իրավասության աղμյուրը նույնական է ընդհանուրի հետ և արտահայտվում է միության շրջանակներում համաձայնեցված  և փոխպայմանավորված քաղաքականության իրականացման միջոցով:  Օժանդակ իրավասությունը տարածվում է տնտեսության այն ոլորտների վրա, որտեղ անդամ-պետությունները ձգտում են իրականացնել միասնական  քաղաքականություն` միության հիմնական նպատակներին և սկզբունքներին  համապատասխան: Իրավասությունների անմիջական կրողները համապատասխան ուղղությունների օժանդակ մարմիններն են` կողմերի  պետական  մարմինների ղեկավարների խորհուրդները, աշխատանքային խմբերը և մասնագիտացված հանձնաժողովները»: Պայմանագրում լրացուցիչ ամրագրվում  են նաև պետությունների միջև արդեն գոյություն ունեցող այն հարաμերությունները, որոնք ծագել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում: Միության մասին պայմանագրում արտացոլված են նախորդ համաձայնագրերի իրավական դրույթները` առանց էական փոփոխությունների, ինչը վկայում է այդ դրույթների նկատմամբ կողմերի բավարարվածության մասին: Դա նաև փաստում է, որ պայմանագիրն ավելի  շուտ տնտեսական է, քան քաղաքական: Միության կարևոր   առանձնահատկություններից է ազգային սահմանների անձեռնմխելիությունը և ցանկացած հակամարտության լուծման դեպքում միջազգային իրավունքի, խաղաղության և բարիդրացիության սկզբունքներին   խստորեն հետևելը: Անհրաժեշտ է նշել, որ առկա են մի շարք խնդիրներ,  որոնք ունեն սահմանային բնույթ և միաժամանակ գտնվում են միասնացման  տնտեսական և քաղաքական կառավարման ներքո: Դրանք ներառում են շրջակա միջավայրի պահպանությունը, կոլեկտիվ անվտանգությունը, առողջապահական խնդիրների լուծումը, դեղորայքի և բժշկական արտադրանքի գրանցումը, սպառողների պաշտպանությունը, միջուկային էներգիայի և նոր տեխնոլոգիաների, սպորտի և զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտների հիմնախնդիրները: ԵԱՏՄ իրավական կարգավիճակում կարելի է ընդհանուր ձևով  առանձնացնել երկու խումբ բնութագրեր` ինստիտուցիոնալ և նյութական: Առաջին խումբը, որը պայմանականորեն կարելի է անվանել միության միջազգային  կամ առաջնային իրավունք, սահմանում է Եվրասիական տնտեսական միության անկախ և հավասար իրավական կարգավիճակը միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ: Երկրորդ` նյութական իրավունքի խումբը բնութագրում է միության անդամների միջև փոխհարաբերությունները հաստատող  ներքին իրավական ռեժիմը:
Սակայն հարկ է նշել, որ ինտեգրման կառույցում նոր իրավակարգի  ձևավորումը և դրա գործունեության պահպանումը պահանջում է բարձր մակարդակի կազմակերպականություն և վերահսկողություն: Ներկայում դա  ԵԱՏՄ զարգացման և բարեհաջող գործարկման առանցքային խնդիրն է, որի  լուծումից է կախված միության միջազգային իրավական կարգավիճակը: Այդ  պայմաններում առաջանում է ԵԱՏՄ քաղաքական և իրավական ինստիտուտների ձևավորման և զարգացման անհրաժեշտություն, որոնք օբյեկտիվորեն չեն կարող իրականացվել միայն ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման և միօրինականացման հիման վրա և պահանջում են քայլեր,  որոնք ուղղված կլինեն նաև միասնական օրենքներ, միատեսակ ակտեր  ստեղծելուն: Եվրասիական տնտեսական միությունը հենվում է առևտրատնտեսական  համագործակցության վերաբերյալ անդամ երկրների միջև ազատ առևտրային, մաքսային գոտիների և ԵԱՏՄ արտաքին գործընկերների հետ տնտեսական համագործակցության համաձայնագրերի վրա: Վերջիններս արտոնյալ  պայմաններով արտաքին շուկաներ թափանցելու, արտահանումը խթանելու  և ներդրումներ ներգրավելու արդյունավետ գործիքներ են: Սա եվրասիական բիզնեսը համընդհանրական արտադրական շղթաների մեջ ընդգրկելու, դրա  մրցունակության  մակարդակը բարձրացնելու, միջազգային առևտրային ռիսկերը նվազեցնելու և բազմազանեցնելու կարևոր պայմանն է: Այդ տեսանկյունից առաջինը ստեղծվեց և գործարկվեց Վիետնամի հետ ազատ առևտրի գոտին: Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. մայիսի 29-ին: Ազատ առևտրային գոտու ստեղծման դրական արդյունքը եղել է այն, որ Վիետնամի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը 2017 թ. աճել է 36%-ով` 2016 թ. 4.3  մլրդ դոլարից հասնելով 5.9 մլրդ դոլարի: Ներմուծումն աճել է 34,7%-ով, իսկ արտահանումը` 39,5%-ով: Ընդ որում, Վիետնամի հետ Հայաստանի և  Ղրղզստանի առևտուրը սկսել է զարգանալ զրոյից և էական արդյունքներ է  արձանագրել:
Բացի մաքսատուրքերի նվազեցումից, Վիետնամի հետ կնքված համաձայնագրում ամրագրված են մտավոր սեփականության պաշտպանության  պարտավորություններ, սահմանվել են կայուն  զարգացման, էլեկտրոնային  առևտրի և պետական գնումների ոլորտներում համագործակցության ուղղություններ, ինչպես նաև հաստատվել են մրցակցության պաշտպանության  միասնական սկզμունքներ, ծառայությունների առևտրի փոխադարձ ազատականացման, ներդրումների իրականացման և ֆիզիկական անձանց տեղաշարժի պարտավորություններ:
2015 թ. հոկտեմμերին Եվրոպական հանձնաժողովի նախագահին ԵԱՏՄ  անդամ պետությունների ղեկավարների կողմից ուղարկվել է «ԵԱՏՄԵՄ.  համագործակցության շրջանակները» հուշագիրը, որտեղ առաջարկվել է  փորձագիտական մակարդակով անցկացնել «զրոյական փուլի» μանակցություններ: Արտաքին գործընկերների հետ համագործակցության զարգացման ռազմավարությունը և  համապատասխան պլանները սահմանվել են պետությունների ղեկավարների կողմից հաստատված «Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները» տարեկան ծրագրում: Տնտեսական դիվանագիտության զարգացման տեսանկյունից հատկապես արգասաբեր է 2018 թվականը: Այդ առումով, հատկանշական է, որ  Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ երկրների հետ  արդեն մշակում է տնտեսական միության շրջանակներում միասնացման  գործընթացների հետագա ընդլայնման հայտարարությունը (դեկլարացիա):
2018 թ. մայիսի 14-ին Սոչիում կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում` հանձնաժողովին տրված  հանձնարարությունն այն մասին, որ  վերջինս, անդամ պետությունների հետ միասին ընթացիկ տարում պետք է  մշակի ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացների հետագա խորացմանն ուղղված հայտարարությունը: Դա հնգյակի երկրների համար պետք է դառնա երկարաժամկետ հեռանկարի վերաբերյալ հիմնարար փաստաթուղթ:
Սոչիում կայացած հանդիպմանը հետևեցին մի շարք իրադարձություններ, որոնք նշանավորեցին  միության տնտեսական համագործակցության  ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերի հաջորդականությունը: Այսպես` մայիսի 24-ին Լատինամերիկյան տնտեսական համակարգի մշտական քարտուղար Խավեր Պաուլունիչի հետ կնքվեց փոխըմμռնման հուշագիր, որը  սահմանում է Եվրասիական և Լատինամերիկյան տարածաշրջաններում երկու տնտեսական կազմակերպությունների  փոխազդեցության շրջանակային մեխանիզմները: Մայիսի 28-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  և Կամբոջայի Թագավորության միջև կնքվեց փոխգործակցության հուշագիր, Կուբայի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  միջև` Փոխըմբռնման հուշագիր:
Դեռևս 2017 թ. դեկտեմբերի 21-ին ԵԱՏՄ պատվիրակության և Եգիպտոսի կառավարության միջև սկսվել են  բանակցություններ Ազատ առևտրի  գոտու համաձայնագիր ստորագրելու մասին: Կողմերը պայմանավորվել են  բանակցությունների լայնածավալ փուլ սկսել ընթացիկ տարվա աշնանը: Ներկայումս դիտարկվում է երկրների միջև ապրանքաշրջանառության դրական դինամիկա: 2017 թ., 2016 թ.  համեմատությամբ, ԵԱՏՄ երկրների արտահանումը Եգիպտոս աճել է 63.1%-ով և կազմել 6.3 մլրդ դոլար, ներմուծումն աճել է 41.5%-ով և կազմել 589.9 մլն դոլար:
Մայիսին ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի կառավարության միջև քննարկվել են  նախորդ տարում Դելիում կայացած խորհրդակցությունների տեխնիկական  արդյունքները, որոնք վերաμերում են Ազատ առևտրի գոտու համաձայնագրի նախապատրաստմանը: Ըստ գոյություն ունեցող վիճակագրության`  2017 թ., 2016 թ. համեմատությամբ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23%-ով` 8.8 մլրդ դոլարից հասնելով 10.8 մլրդ դոլարի:
ԵԱՏՄ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև Առևտրատնտեսական   համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ. մայիսի 17-ին` Աստանայի տնտեսական ֆորումի շրջանակներում: Նույն օրը ստորագրվել է ժամանակավոր համաձայնագիր, որը հանգեցնելու է ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ  առևտրային գոտու ձևավորմանը: Նախատեսված է Ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել նաև Սինգապուրի կառավարության հետ: