Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մանրածախ առևտրի ոլորտում մրցակցության խնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովի նախագահ,
 տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
ԱՐՄԱՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
հանձնաժողովի մեթոդաμանության և ծրագրերի մշակման
վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու 
Որպես մանրածախ առևտրի գործունեությունը խոչընդոտող առավել կարևոր գործոններ ինչպես գերիշխող առևտրային ցանցերի, այնպես էլ փոքր և միջին առևտրային օբյեկտների կողմից մատնանշվել են շուկայի հագեցվածությունը և եկամտաբերության ցածր մակարդակը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տնտեսավարող սուբյեկտները հենց այս գործոնների ազդեցությամբ են պայմանավորել բիզնեսի հետագա ընդլայնման աննպատակահարմարությունը։ Դիտարկման արդյունքում կարող ենք ամրագրել, որ մանրածախ առևտրի բնագավառը չունի ներդրումների իրականացմանն անհրաժեշտ գրավչություն` ոլորտի բարձր հագեցվածությամբ և ցածր եկամտաբերությամբ պայմանավորված։
Հիմնաբառեր. մանրածախ առևտուր, մրցակցություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն, տնտեսավարող սուբյե
Կենտրոնացվածության μարձր մակարդակ և (կամ) սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաներում մրցակցային միջավայրին վերաμերող խնդիրների վերհանման և դրանց լուծման նպատակով ուսումնասիրությունները մշտապես գտնվում են պետական համապատասխան մարմինների,   հասարակության և գիտական շրջանակների ուսումնասիրության կենտրոնում: Այս առումով, մանրածախ առևտրի բնագավառն ունի ոչ միայն  կարևոր սոցիալական նշանակություն, այլ նաև մեծ ազդեցություն է թողնում  այլ շուկաներում գործող, արտադրող կամ ներմուծող հարյուրավոր տնտեսավարող սուբյեկտների վրա, ինչն էլ հիմք ընդունելով` իրականացվել է սույն ուսումնասիրությունը:
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` 2017 թվականի ընթացքում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 1 335 742.8 մլն դրամ` 2016 թվականի համեմատությամբ  ապահովելով 5.5 տոկոս աճ: Ընդ որում, հարկ է նկատել, որ առևտրաշրջանառության շուրջ 80  տոկոսը գեներացվել է խանութների կողմից: Միևնույն ժամանակ, 2017 թվականի ընթացքում արձանագրվել է առևտրային օμյեկտների քանակի 1.3 տոկոսով կրճատում: Նման իրավիճակում առաջնային նշանակություն է ստանում մանրածախ առևտրի բնագավառում ձևավորված մրցակցային իրավիճակի գնահատումը և մրցակցության հնարավոր սահմանափակման երևույթների վերհանումը: Այդ նպատակով դիտարկվել է ոլորտում գործունեություն իրականացնող մի քանի տասնյակ  ընկերությունների` մանրածախ  առևտրի ոլորտում իրականացված գործունեությունը։
Համաձայն ուսումնասիրության արդյունքների` 2018 թվականի I եռամսյակի տվյալներով մանրածախ առևտրի ոլորտում գերիշխող դիրք են ունեցել հետևյալ ընկերությունները. «Ալեքս Հոլդինգ» («Երևան Սիթի» առևտրային ցանց), «Նոր Զովք» («Նոր Զովք» առևտրային ցանց), «Կրպակ» («Կրպակ» առևտրային ցանց), «Էվրիկա Գրուպ» («Էվրիկա» առևտրային ցանց), «Սաս-Գրուպ» («ՍԱՍ» առևտրային ցանց), «ՄԳ-Գրուպ» («ՄԳ» առևտրային ցանց) և «Պարմա» («Պարմա» առևտրային ցանց) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (գծանկար 1): 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ընդ որում, վերոնշյալ առևտրային ցանցերը ներկայացված են մայրաքաղաքի գրեթե μոլոր վարչական շրջաններում (բացառություն են կազմում Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները)` հաճախ երկու և ավելի առևտրային օբյեկտների միջոցով։ Նման իրավիճակում կարևորվում է մրցակցության վերաբերյալ օրենսդրության խախտման հնարավոր ռիսկերի գնահատումը։ Ուստի դիտարկվել են ինչպես ոլորտի գերիշխող առևտրային ցանցերի, այնպես էլ փոքր և միջին առևտրային օբյեկտների տեսանկյունից մանրածախ առևտրի գործունեություն իրականացնելուն խոչընդոտող գործոնները։
Մասնավորապես` գերիշխող առևտրային ցանցերի կողմից մանրածախ առևտրի գործունեությունը խոչընդոտող հիմնական գործոնների շարքում առանձնացվել են շուկայի հագեցվածությունը, եկամտաբերության ցածր մակարդակը և համապատասխան կրթություն չունեցող աշխատուժը` 33-ական տոկոսով, հարկային, մաքսային վարչարարությունը և մատակարարների կողմից ապրանքների գների սահմանումը` 17-ական տոկոսով։
Փոքր և միջին առևտրային օբյեկտները որպես խոչընդոտ նշել են ոլորտում խոշոր ընկերությունների առկայությունը` 28 տոկոսով, շուկայի հագեցվածությունը, եկամտաμերության և ֆինանսական միջոցների հասանելիության ցածր մակարդակները` 18-ական տոկոսով, հարկերի, մաքսատուրքերի դրույքաչափերը և համապատասխան կրթություն չունեցող աշխատուժը` 12-ական տոկոսով, ինչպես նաև առևտրային տարածքների վարձակալության բարձր վարձավճարները և արտարժութային տատանումների անկանխատեսելիությունը` 6-ական տոկոսով (գծանկար 2): 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հարկ է նկատել, որ փոքր և միջին առևտրային օμյեկտների ամենամեծ խումբը (28%-ը) մանրածախ առևտրային գործունեությամբ զբաղվելու խոչընդոտ է համարել տվյալ ոլորտում առավել խոշոր ընկերությունների առկայությունը: Այս առումով պետք է նշել, որ խոշոր առևտրային ցանցերի առկայությունն ինքնին մրցակցությունը սահմանափակող գործոն չէ, սակայն փոքր և միջին առևտրային օμյեկտների կողմից տվյալ գործոնի առանձնացումը թերևս արդյունք է այնպիսի իրավիճակի, երբ խոշոր առևտրային ցանցերը, իրացնելով առևտրի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված վերջիններիս բնորոշ մրցակցային առավելությունները (մեծ տեսականի, բարձրորակ սպասարկում և այլն), հնարավորություն են ստանում ներգրավելու սպառողների շատ ավելի լայն շրջանակ:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ թե՛ գերիշխող առևտրային ցանցերի, և թե՛ փոքր ու միջին առևտրային օμյեկտների գրեթե մեկ երկրորդը առհասարակ չի նախատեսում ընդլայնել սեփական բիզնեսը (գծանկար 3)։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գծանկարից կարող ենք եզրակացնել, որ մանրածախ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից բիզնես պլանավորման վրա որոշիչ ազդեցություն են ունենում ինչպես ոլորտում արդեն իսկ հաստատված մասնակիցների լայն ներկայացվածությունը, այնպես էլ ցածր եկամտաμերությունը` հանգեցնելով տվյալ ոլորտի գրավչության էական նվազման։ Այս կապակցությամբ իրականացվել է լայն սպառման մի շարք ապրանքատեսակների (կարագ, ձեթ, կաթնամթերք, ձավարեղեն, ալկոհոլային խմիչքներ, զովացուցիչ ըմպելիքներ, բնական հյութեր, շոկոլադե ապրանքներ, ծխախոտ և այլն) իրացումից ստացվող եկամուտների վերլուծություն։ Մասնավորապես` հաշվարկվել են գերիշխող առևտրային ցանցերի, փոքր և միջին, ինչպես նաև գերփոքր առևտրային օμյեկտների կողմից վերոնշյալ ապրանքների իրացումից ստացվող մարժաները։ Համաձայն իրականացված հաշվարկների` գերիշխող առևտրային ցանցերի կողմից դիտարկվող ապրանքների իրացումից ստացվող մարժան կազմում է միջինում 11 տոկոս, փոքր և միջին առևտրային օբյեկտների դեպքում` 13 տոկոս, իսկ գերփոքր առևտրային օբյեկտներն աշխատում են շուրջ 30 տոկոս մարժայով։
Այսպիսով` կարող ենք նշել, որ խոշոր առևտրային ցանցերը, ըստ էության, աշխատում են շատ ավելի ցածր եկամտաբերության պայմաններում`  ցանկալի ֆինանսական արդյունքն ապահովելով շրջանառության անհամեմատ մեծ ծավալների հաշվին։
Փոքր և միջին առևտրային օբյեկտներին մտահոգող հաջորդ նշանակալի գործոնը ֆինանսական միջոցների հասանելիության ցածր մակարդակն է։
Ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը կարևորվում է ինչպես ոլորտում գործող ընկերությունների հետագա զարգացման հնարավորության, այնպես էլ շուկա նոր մասնակիցների մուտք գործելուն նպաստելու տեսանկյունից, ուստի ուսումնասիրվել է ոլորտում ներդրումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջը։
Համաձայն իրականացված վերլուծության` մանրածախ առևտրային գործունեություն իրականացնելու սկզբնական նվազագույն ներդրումների ծավալը կազմում է 13-100 մլն դրամ։ Ընդ որում, ներդրումների իրականացման տվյալ մեծության մեջ ներառված չէ առևտրային գործունեության ծավալմանն համար անհրաժեշտ տարածքի ձեռքբերման և (կամ) վարձակալության գումարը (գծանկար 4)։ Այս առումով պետք է նշել, որ ուսումնասիրության շրջանակներում ներառված 122 առևտրային օμյեկտներից 113-ը (93 տոկոսը) տեղակայված են վարձակալված տարածքներում։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մրցակցային միջավայրի բնութագրման նպատակով իրականացված ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են նաև գերիշխող առևտրային ցանցերի հնարավոր առավելությունները փոքր և միջին առևտրային օբյեկտների նկատմամբ։ Դրա համար հարկ է դիտարկել սպառողների կողմից գերիշխող առևտրային օբյեկտներին նախապատվություն տալու համար որպես հիմք հանդիսացող գործոնները (գծանկար 5)։ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գծապատկեր 5-ից պարզ է դառնում, որ սպառողները գերիշխող առևտրային ցանցերին նախապատվություն են տալիս հիմնականում ապրանքների առավել մեծ տեսականու, բարձրորակ ապրանքների, լավ սպասարկման համար։ Նշված գործոններն էլ ձևավորում են առևտրային ցանցերի օբյեկտիվ առավելությունները, որոնք իրացնելով` վերջիններս կարողանում են սպառողներին առաջարկել գնումներ իրականացնելու առավել արդյունավետ և հարմար պայմաններ։ Նշվածի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ, համաձայն հնարավորության արդյունքների, բոլոր գերիշխող առևտրային ցանցերը սպառողներին առաջարկում են պարենային, տնտեսական ապրանքներ, ալկոհոլային խմիչքներ, խնամքի միջոցներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, ի տարբերություն փոքր և միջին առևտրային օբյեկտների, որոնք վերոնշյալ ապրանքներից ապահովում են միայն պարենային ապրանքների և ալկոհոլային խմիչքների տեսականին։
Հարկ է անդրադառնալ նաև սպառողների շրջանում այս կամ այն առևտրային օբյեկտի նկատմամբ նախապատվության ձևավորման հարցում ապրանքների գների ունեցած կշռին։ Այս կապակցությամբ դիտարկվել են առևտրային օբյեկտների կողմից ապրանքների ձեռքբերման և իրացման գները։  Մասնավորապես` տնտեսավարող սուբյեկտների տրամադրած տեղեկատվության վերլուծության հիման վրա պարզ է դարձել, որ գերիշխող առևտրային ցանցերը որոշակի ապրանքներ ձեռք են բերում և հետագայում իրացնում ավելի փոքր և միջին առևտրային օμյեկտների համեմատությամբ ցածր գնով (աղյուսակ 1)։ Այնուամենայնիվ, դիտարկելով աղյուսակում ներկայացված ցուցանիշները, կարող ենք նշել, որ գերիշխող առևտրային ցանցերը չունեն գնային էական առավելություն։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Ուսումնասիրության շրջանակներում վերլուծության է ենթարկվել նաև մատակարարառևտրային օբյեկտներ համագործակցությունը։ Պարզվել է, որ մի շարք ապրանքների (հացամթերք, կաթնամթերք, ձավարեղեն, մակարոնեղեն, ծխախոտ, սուրճ, թեյ, զովացուցիչ ըմպելիքներ, հանքային և աղբյուրի ջրեր, բնական հյութեր, հրուշակեղեն) համար մատակարարները, ի տարբերություն փոքր և միջին առևտրի օբյեկտների, խոշոր առևտրային ցանցերին տրամադրում են մատակարարված ապրանքների դիմաց վճարումների կատարման` 20 տոկոսով ավելի երկար ժամկետ։ Միաժամանակ, մատակարարները առևտրային օμյեկտներին կատարում են վճարումներ ապրանքների` առավել տեսանելի հատվածում ցուցադրության, գովազդային ցուցանակների, ցուցապահարանների, սառնարանների տեղադրման և համտեսների կազմակերպման համար (գծանկար 6)։
Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ մատակարարների կողմից առևտրային օբյեկտներին վճարումները լայն կիրառություն ունեցող գործարար սովորույթ են։ Այս առումով, կարևորվում է գերիշխող առևտրային ցանցերի կողմից մատակարարների ընտրության, նրանց ապրանքները առավել տեսանելի շարքերում ցուցադրության համար խտրական վարքագծի բացառումը։ Իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերը մատակարարների հետ չունեն համագործակցության որոշակի և հստակեցված չափանիշներ, ինչը կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ բազմաթիվ ապրանքային շուկաներում ձևավորված մրցակցային միջավայրի վրա։ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ուսումնասիրության ընթացքում փոքր և միջին առևտրային օբյեկտների կողմից ոլորտում ձևավորված մրցակցային իրավիճակի վրա որպես բացասաբար ազդող հանգամանք մատնանշվել է նաև խոշոր առևտրային ցանցերի կողմից որոշակի ապրանքների ներմուծումը (արտադրումը) և սեփական ցանցերի միջոցով դրանց իրացումը։ Նման իրավիճակում փոքր և միջին առևտրային ցանցերը հաճախ այդ ապրանքները ձեռք են բերում այն գնով, որով դրանք արդեն իսկ վաճառվում են գերիշխող առևտրային ցանցերում` հայտնվելով անհավասար մրցակցային իրավիճակում։ Այս կապակցությամբ վերհանվել են գերիշխող առևտրային ցանցերի կողմից ներմուծվող (արտադրվող) ապրանքները և ընդհանուր իրացման մեջ դրանց տեսակարար կշիռները (գծանկար 7)։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսպիսով` ամփոփելով ուսումնասիրության արդյունքները, կարող ենք նշել, որ մանրածախ առևտրի իրականացման ոլորտում առկա են գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցեր` Երևան Սիթի, Նոր Զովք, Էվրիկա, ՍԱՍ, Կրպակ, Պարմա և ՄԳ, որոնք, ընդհանուր հաշվով, տիրապետում են 91 առևտրային օμյեկտների և գործունեություն են իրականացնում Երևան քաղաքի գրեթե μոլոր վարչական շրջաններում։ Ընդ որում, առևտրի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված, խոշոր ցանցերն ունեն որոշակի առավելություններ.
Գնումներ իրականացնելու արդյունավետություն և հարմարավետություն: Խոշոր առևտրային ցանցերն առաջարկում են ապրանքների առավել լայն տեսականի, բարձրորակ սպասարկում և այլն: 
Ապրանքների իրացման ցածր գներ: Խոշոր առևտրային ցանցերը մի շարք լայն սպառման ապրանքների համար սպառողներին, փոքր և միջին առևտրային օμյեկտների համեմատությամբ, առաջարկում են իրացման ավելի ցածր գներ:
Միաժամանակ, իրականացված ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ոլորտում մրցակցային իրավիճակը խաթարող հետևյալ խնդիրները.
1. Խոշոր առևտրային ցանցերի կողմից ներմուծվող (արտադրվող) մի շարք ապրանքատեսակներ իրացվում են սեփական ցանցի միջոցով։ Խնդրի լուծման նպատակով, կարծում ենք, անհրաժեշտ է կանոնակարգել առևտրային ցանցերի կողմից ներմուծվող (արտադրվող) այն ապրանքատեսակների մասով գործունեությունը, որոնք իրացվում են նաև այլ առևտրային օբյեկտների միջոցով։ Մասնավորապես` հարկ է տարանջատել ներմուծման (արտադրության) և առևտրային ցանցերով իրացման գործունեությունները։
2. Հետազոտության արդյունքում պարզվել է, որ առևտրային ցանցերը չունեն մատակարարների ընտրության որոշակի և հստակեցված չափանիշներ, ինչի հետևանքով շատ դեպքերում վերջիններս խտրական վերաբերմունք են դրսևորում մատակարարների ընտրության և հետագա համագործակցության հարցերում: Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է սահմանել օրենսդրական պահանջ, որով առևտրային ցանցերը կպարտավորվեն մշակել մատակարարների ընտրության օբյեկտիվ, հստակ և հրապարակային չափանիշներ, որի շնորհիվ կապահովվեն առավել թափանցիկ և կանխատեսելի հարաբերություններ առևտրային ցանցերի և մատակարարների միջև։