Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Ճգնաժամի ազդեցությունն աշխատուժի միջազգային միգրացիայի և ոչ ֆորմալ զբաղվածության վրա

Վահե

ԲՈՒԼԱՆԻԿՅԱՆ 

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
 
Հիմնաբառեր. միջազգային միգրացիա, աշխատանքային միգրանտներ, ճգնաժամ, ոչ ֆորմալ զբաղվածություն,
աղքատության մակարդակ

 

 
Հոդվածում անդրադարձ է կատարվում ներկայիս համաշխարհային ճգնաժամի ազդեցությանն աշխատուժի միջազգային միգրացիայի և ոչ ֆորմալ (ոչ ձևական) զբաղվածության վրա: Վերլուծելով, մասնավորապես, մինչճգնաժամային, ինչպես նաև 2020 թ.-ի առաջին եռամսյակի համար կանխատեսվող համապատասխան ցուցանիշներն ըստ երկրների զարգացման համախմբի՝ հեղինակը կատարում է հետևյալ եզրակացությունը. ստացված արդյունքները բնորոշ են նաև Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մինչճգնաժամային ժամանակահատվածի ցուցանիշները հիմնականում համապատասխանում են ՀՀ համանման ցուցանիշներին:
Միջազգային միգրացիան շուկայական տընտեսակարգին բնորոշ՝ օբյեկտիվ գործընթաց է, որի տնտեսական ազդեցությունը զգալի է աշխատաշուկայի կառուցվածքի վրա: Սակայն, միջազգային միգրացիայի ներգործությունը մեծ է նաև սոցիալական, ժողովրդագրական և հոգեբանական առումներով ինչպես դոնոր, այնպես էլ ընդունող երկրների վրա: Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) 2020 թ. զեկույցի համաձայն՝ 2019 թ.-ին աշխարհում գրանցվել է 272 միլիոն միգրանտ:
Համաձայն ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի (UN/DESA) տրամադրած ցուցանիշների՝ 2017 թ. 258 միլիոն միգրանտից 164 միլիոնը կամ մոտ 64%-ը աշխատանքային է