Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի առաջին և երկրորդ հարցերով Հանձնաժողովը վերանայել է 2017 թվականի ապրիլի 26-ի N 18-Ն որոշմամբ սահմանված Արցախի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ «ԹԱՐԹԱՌ ԷՆԵՐՋԻ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԳԵՏԱՎԱՆ» փոքր, «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության «Թրղի-4» փոքր և «ԼԵՎԵԼԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԼՈՒՍԻՆ» փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հուլիսի 1-ից և կգործեն մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

Օրակարգի երրորդ հարցով  Հանձնաժողովը վերանայել և սահմանել է «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների առավելագույն սակագները՝ մասնավորապես՝ հունիսի 1-ից 15-70.6 %-ով կնվազեցվեն ամրակցված ցանցի հեռախոսակապի և անլար ֆիքսված միջերես հեռախոսակապի րոպեավճարների սակագները, 16.6-25 %-ով՝ հանրային շարժական բջջային կապի ցանցի հետվճարային և կանխավճարային հեռախոսակապի րոպեավճարների և կարճ հաղորդագրության ծառայության սակագները և 13.3-69.4 %-ով՝ ֆիքսված և շարժական համացանցի ծառայությունների սակագները:

Օրակարգի հաջորդ երկու հարցերով Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Գազավորված քաղցրացված ըմպելիք» ապրանքային շուկայում «Անար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գերիշխող դիրք ունեցող համարելու և «Ադամաթուզ» ապրանքային շուկայում «ՎԻ ԱՐՍ» և «ԱՐՄ ԷԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին գերիշխող դիրք ունեցող համարելու մասին որոշումները:

Օրակարգի վերջին հարցով փոփոխություն է կատարվել Հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 25-ի N 34-Ա որոշման մեջ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Պանիր» ապրանքային շուկայում «Վիկտորիա-Արշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գերիշխող դիրք ունեցող համարելու մասին դրույթը:

 

 

Last modified onՉորեքշաբթի, 02 Օգոստոսի 2023 16:30