Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Մայիսի 2022

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ:

Օրակարգի առաջին երկու հարցերով փոփոխություններ են կատարվել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում և Արցախի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայում, մասնավորապես՝ վերանայվել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման ժամանակահատվածի և սահմանափակումների, լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով դիմելու մասին հայտարարության հրապարակման վերաբերյալ դրույթները և այլն:

Օրակարգի վերջին հարցով սահմանվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները:

Subscribe to this RSS feed