Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Items filtered by date: Երեքշաբթի, 17 Մայիսի 2022

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 16․05․2022թ-ի դրությամբ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. մայիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 16 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (10.05.2022թ.) համեմատ, արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 10 գնաճ և 2 գնանկում:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնաճ արձանագրվել է ծխախոտ «Գառնի» 1 տուփ՝ 50 դրամ (11,1%), «Մալբորո» 1 տուփ՝ 15 դրամ (2,0%), «Արարատ» 1 տուփ՝ 8 դրամ (1,0%) և դիզվառելիք 1 լ՝ 20 դրամ (3,0%) ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր

Այսօր Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է
( World Telecommunication and Information Society Day)

2006 թվականի նոյեմբերին Անթալիայում կայացած լիազոր խորհրդաժողովում որոշում էր ընդունվել հետագայում մայիսի 17-ը նշել որպես Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր:

 

 

Subscribe to this RSS feed