Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորիգի արդյունքները 11.07․ 2022թ-ի դրությամբ
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հուլիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 54 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.07.2022թ.) համեմատ, արձանագրվել է 10 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ և 9 գնանկում:
Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնային փոփոխություններ չեն արձանագրվել:
* Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:
- Բաժին Մոնիթորինգ