Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգային առաջին հարցով Հանձնաժողովը երկարաձգել է «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման N0001 թույլտվության գործողության ժամկետը մինչև 2032 թվականի հուլիսի 17-ը:
Երկրորդ հարցով Հանձնաժողովը բավարարել է «Նառանե Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վանք համայնքներում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար տրամադրել հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ տասը տարի գործողության ժամկետով:
- Բաժին ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ