Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

16 Ապրիլի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների և ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 13-ին գները նվազել են, 15-ի գները` աճել, իսկ 52 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է «Ոսպ»՝ 0.99%, «Շաքարավազ»՝ 0.06%, «Զոլ.սեմեչկա» ձեթ՝ .53%, «Ավեդով» ձեթ՝ 0.25%, «Մարիաննա» Կաթնաշոռ 0.07%, «Մարիաննա» Թթվասեր 0.09%, «Կարագ «Դոյարուշկա»՝0.15%,  «Ձուկ Ստերլյադ»՝2.4%, «Ահմադ» Թեյ՝ 1.03%,  Հանքային ջուր «Բջնի կլասիկ»՝ 0.19%,  «Վարունգ»՝12.8%, «Լոլիկ»՝7.34%, «Ադամաթուզ»՝ 6.04%,   ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Բաղրամյան» ալյուր»՝ 0.08%, «Հնդկաձավար»՝ 0.67%, «Ոլոռ»՝ 0.25%, «Ոսկե Կաթիլ»ձեթ՝ 0.01%, «Կաթնաշոռ«Արցախ-կաթ»՝ 0.06%, «Կաթնաշոռ «Մու-մու»՝ 0.19%, «Մածուն «Արցախ-կաթ»՝ 0.11%, «Մածուն «Մու-մու»՝ 0.11%,«Ակբար» Թեյ՝ 0.07%, «Դոբրի» հյութ՝ 0.08%, «Սոխ»՝ 4.7%, «Կարտոֆիլ»՝ 3.6%, «Պրեմիում» բենզին՝ 0.44%, «Ռեգուլյար» բենզին՝ 0.47%, «Դիզվառելիք»՝ 0.85%,  ապրանքատեսակների միջին գների համար:
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը ուսումնասիրվող 69 ապրանքատեսակներից 11-ի գները նվազել են, 23-ի գները` աճել, իսկ 35 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Ձավար»՝ 2.3%, «Հավի ձու «Նորագյուղ»՝ 4.8%, «Ոսպ»՝ 2.7%, «Շաքարավազ»՝ 0.3%, Մարգարին «Նազ» հատուկ՝ 1.4 %,  «Խոզի միս»՝ 3.0%, «Հավի միս «Արցախ»թարմ ՝ 1.8%, «Սուրճ» Ռոյալ բրազիլիա՝ 0.4 %,«Վարունգ»՝ 27.9%, «Լիմոն»՝ 11.1%, «Օղի «Արցախ պրեմիում»՝ 0.5%,    ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հաց» «Մատնաքաշ»՝ 4.8%,  «Բաղրամյան» ալյուր»՝ 1.4%, «Ոլոռ»՝ 2.5%, «Հնդկաձավար»՝ 3.2%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 0.9%, «Բրինձ Դեղին» երկարահատիկ՝ 2.8%,  «Մարիաննա» Կաթնաշոռ 1.7%, «Սպրեդ» Էլնոր՝ 1.6%, «Կարագ «Դոյարուշկա»՝0.2%,  «Շաքար»՝0.7%,  Մարգարին «Մոլոչնի» հատուկ՝0.9%, «Նրբերշիկ «Աթենք»՝ 0.9%, «Հավի միս «Արցախ» սառեց.՝ 0.7%, «Ակբար» Թեյ՝ 0.5%,  «Լուծվող սուրճ» «Պելե»՝ 0.4 %, «Սոխ»՝ 45.5%, «Լոլիկ» ՝ 8.0%,   «Խնձոր»՝ 11.1%, «Կոնյակ«Մանե»՝ 0.3%,  «Դոբրի» հյութ՝ 0.8%, «Պրեմիում» բենզին՝ 1.1%, «Ռեգուլյար» բենզին՝ 1.2%, «Դիզվառելիք»՝ 2.2%  ապրանքատեսակների միջին գների համար:
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը ուսումնասիրվող 54 ապրանքատեսակներից 9-ի գները նվազել են, 4-ի գինը` աճել, իսկ 41 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Հավի ձու «լուսակերտ»՝ 1.1%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 3.3%, «Շաքար»՝ 1.5%, Երշիկ «Աթենք»՝ 40.0 %, «Խոզի միս»՝ 4.3%, «Հավի միս «Արցախ» սառեց.՝ 7.5%, «Վարունգ»՝10.0%, «Լոլիկ» ՝ 13.0%, «Լիմոն»՝ 20.0  ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Աղ»՝ 1.0%, «Հնդկաձավար»՝ 2.5%, «Կարտոֆիլ»՝ 25.0%,«Սոխ»՝ 14.3%,    ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 2-ի գները նվազել են, 8-ի գները` աճել, իսկ 62 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը գների նվազում արձանագրվել է՝«Բրինձ Դեղին» երկարահատիկ՝ 1.2%,«Վարունգ»՝6.4% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Բաղրամյան» ալյուր»՝ 3.0%, «Հնդկաձավար»՝ 2.6%,  «Ոլոռ»՝ 1.7%, «Շաքարավազ»՝ 1.5%,  «Դոբրի» հյութ՝ 0.6%, «Սոխ»՝ 9.4%,  «Լոլիկ» ՝ 4.9%, «Ադամաթուզ»՝18.2% ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 14-ի գները նվազել են, 10-ի գները` աճել, իսկ 47 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 1.0%, «Ոսպ»՝ 1.9%, «Շաքարավազ»՝ 0.5%, «Ոսկե Կաթիլ»ձեթ՝ 2,1%, «Խտացրած կաթ»՝ 1.6%,  «Սպրեդ» Էլնոր՝ 1.7%, «Պանիր» Գյուղ. տնտ.արտ.՝ 1.4 %, «Հավի միս «Արցախ» սառեց.՝ 2.1%, «Ակբար» Թեյ՝ 0,1%, «Խնդողնի» գինի՝ 1.7%, «Վարունգ»՝11.8%, «Խնձոր»՝ 6.67%, «Լոլիկ»՝ 3.1 %, «Ծխախոտ «Մալբորո» (կարմիր)»՝ 0.1% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Բաղրամյան» ալյուր»՝ 1.1%, «Մելո գրանո» մակարոն »՝ 5.6%, «Շաքար»՝ 2.3%,  «Հավի ձու «Նորագյուղ»՝ 0,3%,   «Դոբրի» հյութ՝1.0%, «Օղի «Արցախ պրեմիում»՝ 2.8%, «Հաղթանակ» գինի՝ 1.5%, «Կարտոֆիլ» ՝3.3%, «Սոխ»՝ 8.1%,     «Ադամաթուզ»՝2.9 %  ապրանքա-տեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:28