Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

02 Մայիսի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 13-ի գները նվազել են, 9-ի գները` աճել, իսկ 58 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Ոսպ»՝ 1.68%,«Ոլոռ»՝ 0.31%,«Շաքարավազ»՝ 0.32%,«Ոսկե Կաթիլ» ձեթ՝ 0.63%,«Զոլ.սեմեչկա» ձեթ՝ 0.14%,«Ավեդով» ձեթ՝ 0.28%, «Ահմադ» թեյ՝ 2.31%, «Դոբրի» հյութ՝ 0.17%,Հանքային ջուր «Բջնի կլասիկ»՝ 0.19%,«Լոլիկ»՝ 9.76%, «Վարունգ»՝ 25.45%, «Ադամաթուզ»՝ 6.32%, «Խնձոր»՝ 2.92% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Մելո Գրանո»՝ մակարոն՝ 1.54%, «Հնդկաձավար»՝ 0.98%, «Ձավար»՝ 1.42%, «Կարտոֆիլ»՝ 2.91%, «Սոխ»՝ 2.18%, «Պրեմիում» բենզին՝1.55%, «Ռեգուլյար»բենզին՝ 1.62%, «Դիզվառելիք»՝ 3.16%, «Մու-մու» կարագ՝ 0.36% ապրանքատեսակների միջին գների համար:
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 5-ի գները նվազել են, 3-ի գինը` աճել, իսկ 38 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Լուսակերտ» հավի ձու՝ 1.4%,«Շաքար»՝ 2.2%, «Խոզի միս»՝ 6.7%, «Սոխ»՝ 12.5%, «Վարունգ»՝ 24.4% ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 0.2%, «Լոլիկ» ՝ 8.0%,«Ադամաթուզ»՝ 18.8%  ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 2-ի գները նվազել են, 9-ի գները` աճել, իսկ 61 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ը գների նվազում արձանագրվել է՝«Մոլոչնի հատուկ» մարգարին՝ 0.1%,«Վարունգ»՝ 8.7% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Բաղրամյան» ալյուր»՝ 0.7%, «Հնդկաձավար»՝ 1.5%, «Շաքար»՝ 1%,  «Դոբրի» հյութ՝ 0.5%, «Զոլ.սեմեչկա» ձեթ՝ 0.5%, «Սոխ»՝ 7.7%,  «Լոլիկ» ՝ 2.1%, «Ադամաթուզ»՝ 9.2%, «Գառնի կապույտ» ծխախոտ՝ 0.1% ապրանքատեսակների միջին գների համար:
 
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 8-ի գները նվազել են, 5-ի գները` աճել, իսկ 58 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ըմիջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 0.3%, «Ոսպ»՝ 1.8%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 0.9%,«Շաքար»՝ 0.7%, «Շաքարավազ»՝ 0.4%, «Ակբար» թեյ՝ 0,4%,«Լոլիկ»՝ 10.2 %,«Վարունգ»՝ 13.4% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մելո գրանո» մակարոն»՝ 0.9%, «Նորագյուղ»հավի ձու՝ 1,4%, «Դոբրի» հյութ՝ 0.3%, «Հաղթանակ» գինի՝ 0.6%,«Կարտոֆիլ»՝ 7.7% ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:25